Հասարակությունը լավ գիտի մեկի վրա «շատով» հարձակվելու արվեստը
1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է հուտուների «Ինտերահամվե» կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։
Նախաքաղաքացու օրը
Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները եւ մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։
Մենք դեռեւս ապրում ենք ուրիշների եւ հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների եւ հորինվածքների շրջանակում։
Հետեւաբար,ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջեւում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։
Երբ հարթակից հնչեց հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն եւ հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձեւը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետեւում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլեւս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։
Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որեւէ դեպքում, որեւէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետեւ դրանից մինչեւ «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։
Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության եւ «հանուն ճշմարտության եւ օրենքի» վարքագծի տարբերությունը։
Տնետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել:
Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետեւ չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաեւ նրանք, ովքեր երբեւէ օպերան ներսից չեն տեսել, եւ այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։
Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝ հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։
Այս հասարակությանը ոչ ոք երբեւէ չի կրթել, բայց մինչեւ վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։
Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակի վերածված Օպերայի հարթակն էր։ Անկախության ձեւավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առեւտրի ու մանիպուլյացիաների հարթակի։
Գուցե դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի եւ այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետեւանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգեւոր եւ այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։
Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։
Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսեւորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։ Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։
Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։ Իսկ այսօրվա պայմաններում թերեւս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, եւ այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։
Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների եւ լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, եւ շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձեւավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետեւ անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու եւ անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո եւ հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սեւ ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։
«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ հաճախ կրում են «ազատ» եւ «ազատություն» բառերը։
Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետեւ ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։
Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետեւանքներն ու հետեւությունները։
Երբ որեւէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։
Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։
Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ, երբ նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր եւ անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերեւալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետեւաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։
Ի՞նչ լուծում կա
Մենք պետք է հասկանանք խնդրի կարեւորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ եւ կոնկրետ հետեւանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։
Մենք պետք է ձեւակերպենք նոր խաղի կանոն. որեւէ շահի, որեւէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։
Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձեւակերպումների մեջ, հանկարծ որեւէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։
Շատ կարեւոր է, որ իշխանությունը բոլոր կարեւոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին եւ հստակ ձեւակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռեւս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, եւ, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։
Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը եւ կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը. դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ