Լրահոս

15.04.2019 18:42


Կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը:
«Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։ Թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Պատրաստման համար անգամ հատուկ սպասք է պատվիրվել»,- նշել է Ս. Միրզախանյանը:
Նշենք, որ փառատոնին տաղավարով մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը՝ զանգահարելով 097 34-15-05 հեռախոսահամարին:

Այս խորագրի վերջին նյութերը