Քաղաքական

15.04.2019 08:39

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել (տեսանյութ)

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

1555296235.0711_57272262_131723797905122_909271806655856640_o

Նրանք եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

AntiFake ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Սիսիանում, Մարալիկում, Ախուրյանում, Ամասիայում, Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում:

Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նշվում է, որ նախաձեռնությունն ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։