Կարծիք

14.04.2019 12:31


Հակառուսական լևոնականից մինչև իբր պուտինաֆիլ նիկոլական (ֆոտոշարք)

Հակառուսական լևոնականից մինչև իբր պուտինաֆիլ նիկոլական (ֆոտոշարք)

Անդրանիկ Քոչարյան անուն-ազգանունով թալանչ....ըըըը, ի նկատի ունեմ՝ քաղաքական գործչին շատերդ եք, երևի թե, ճանաչում: Օրերս սա ասուլիս էր տվել, որի ընթացքում վայնասուն էր դրել, թե բա «Ես չեմ ասել, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է Վլադիմիր Պուտինի հրահանգով», ու նաև ՀՀԿ-ականների ոճով վնգստում էր, թե բա «Էս ինչ եք անում, թուրքը տեսնում, ուրախանում ա, իսկ Հոկտեմբերի 27-ի մասին նման նյութերը ազդում են հայ-ռուսական հարաբերությունների վրա»:

Հիմա սրա խոսքերին անդրադառնամ ըստ էության:

1. Անդրանիկ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ խոսք անգամ չասաց սկզբնաղբյուրի մասին, որտեղից դուրս եկան նրա խոսքերը...: Սակայն սկսեց խոսել մեկ այլ կայքի մասին: Անդրանիկ Քոչարյանը պարզապես իր լևոնական կոմպլեքսները հաղթահարելու համար ԱԱԾ-ին գործ է տալիս կոնկրետ կայքի դեմ:

Հասկանում եք, չէ՞, սրանք ինչ մանր աբիժնիկներ են:

2. Քաղաքագետ Արմեն Բադալյանը իր վերջին հարցազրույցում նշեց, որ մենք այլևս գործ ունենք ոչ թե ռուսամետ, այլ պուտինամետ արտաքին քաղաքականության հետ: Բադալյանը ճիշտ է: Այս իշխանության ներկայացուցիչները «ջահել վախտերով» փողով հակառուսական գործեր էին անում, իսկ այսօր՝ գալով իշխանության, և հասկանալով ՌԴ-ի կարևորությունը մեզ համար, սկսել են լպստել Պուտինին: Նույն Անդրանիկ Քոչարյանը տարիներ ի վեր ադրբեջանական լրատվամիջոցների սիրելին էր՝ այդ թվում իր հակառուսական արտահայտությունների համար: Իսկ այսօր սա Գյուլնազ տատիի հեքիաթներն է մեզ պատմում:

3. Եթե երկրի անվտանգության մասին է մտահոգվում, թող մեկ հարցի պատասխանի՝ ինչո՞ւ թուրք և ադրբեջանցի ղեկավարների և քաղաքական վերլուծաբանների տեսակետները ամբողջովին համապատասխանում են լևոնական շրջանակների պատկերացումներին, և, ինչպես թուրքերն ու ադբեջանցիներն են կարծում, որ մենք Արցախը պետք է հանձնենք ու ցեղասպանությունը մոռանանաք, ռուսներին էլ ստեղից տշենք, նույն էլ լևոնենք են ասում:

Այ, թող Անդրանիկ Քոչարյանն այս հարցերին պատասխանի, ինչպես նաև ասի՝ ոնց է ստացվել, որ իր կողմից խստագույնս սիրելի, հակառուսական, փտած 1in.am-ը հանդիսանում է haqqin.az, minval.az, day.az կայքերի ամենացիտվող հայկական լրատվամիջոցը:

57019505_844068782623260_6384785665111883776_n

57174897_844068762623262_4865378543917334528_n

57044220_844068792623259_5083549177313492992_n

56968324_844068815956590_1492885599357501440_n

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը