Քաղաքական

14.04.2019 00:18

Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել

Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Տեղեկությունը Tert am-ի հետ զրույցում հաստատեց նույն գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը։

Նա նաև հայտնեց, որ այս պահին փողոցներում հավաքված գյուղացիների թիվը գնալով նվազում է. «Հիմա գյուղում շատ ոստիկաններ կան՝ հնարավոր բախումները կասեցնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։