Ուժեղացնում են հասարակության երկփեղկվածությունը, առճակատումն ու փոխադարձ ատելությունը
Զարթոնք գյուղ, Հայաստանի Արմավիրի մարզում, գրեթե կպած մարզկենտրոնին՝ մոտավորապես 1900-2000 բնակչով:
Այսօր, այդ գյուղում կրկին միջադեպ է տեղի ունեցել, սակայն այս անգամ արդեն հրազենի գործադրմամբ և վիրավորներով… Բնականաբար տեսանյութով, որն արագ հայտնվել է համացանցում…
Միջադեպից հետո գյուղի բնակիչները փակել են երկաթուղին՝ նստելով ռելսերի վրա ու պահանջել գյուղապետի հրաժարականը և այն բացել միայն Դավիթ Սանասարյանի այցելությունից հետո:
Գյուղում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ պետական վերահսկողական ծառայության հերթական քաղաքական երանգ ունեցող՝ բնականաբար սկանդալային ու թիրախավորված, ստուգումների արդյունքն է, լրատվամիջոցներով, լայվերով, ելույթներով ներարկված թշնամանքի ու հաթաթաների օրինաչափ հետևանքը…
Իսկ այս և նախկինում տեղի ունեցած համանման դեպքերը նաև ծրագրավորած, կազմակերպված «միջոցառման» տպավորություն են թողնում: Եթե այդպես չլիներ, ապա իրավապահները հավանաբար օպերատիվ տեղեկություններ կունենային և ֆեյքերի դեմ «կռվելու» փոխարեն նման միջադեպերը կկանխարգելեին:
Վերջին ժամանակներս համանման թիրախավորված դեպքերը, գործողությունները, լրատվամիջոցների ուղղորդված և հետևողական հրապարակումները, հանրությանը սևի և սպիտակի բաժանումները, բնականաբար ուժեղացնում են հասարակության երկփեղկվածությունը, առճակատումն ու փոխադարձ ատելությունը…
Սա մեկ անգամ ևս հաստատում է ամենաթողության, թշնամանքի և լկտիության գինարբուքի տպավորությունը, ու այն ցավալի իրականություն է…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից