Երբ տեսա, թե ժողվարչապետ Փաշինյանն ինչպես է ձեռքերը վեր բարձրացրել ԵԽԽՎ պատգամավորների առջեւ (ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, դա մասոնների «ժեստիկուլյացիայի» կարեւոր ատրիբուտներից մեկն է», առաջին բանը, որ մտքովս անցավ, հետեւյալն էր՝ լավ է, որ Ղարաբաղի հարցում էլ ձեռքերը վեր չի բարձրացնում ու անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվում Ադրբեջանի առջեւ։
Չնայած` ինչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս։ Ո՞վ գիտի` Փաշինյանը եւ Ալիեւը ինչ են խոսել, ինչ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել վերելակային եւ այլ «թեթ ա թեթ» հանդիպումների ընթացքում, որոնց մասին հայկական կողմը համեստորեն լռում է։
Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը, դատելով ամենից, սեփական հանրությունից թաքցնելու բան չունի եւ ստեպ-ստեպ` առանց ձեւականությունների, բարձրաձայնում է իր ասելիքն եւ անելիքը՝ Ղարաբաղը մերն է, եւ վերջ` եթե ոչ այսօր, ապա վաղը ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում ու «օկուպացված» մյուս տարածքներում։
Ճիշտ է, հասարակական կարծիքի ճնշման ներքո հեղափոխական կառավարությունը միառժամանակ սառեցրել է կարգավորման տերպետրոսյանական կոնցեպցիան առաջ տանելու «գործընթացը», բայց, վախենամ` չի հրաժարվել չկրակելու դիմաց տարածքներ հանձնելու պլանից։
Հ.Գ.- Միայն ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ։ Գոնե այս դեպքում...
Ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից