Կարծիք

13.04.2019 12:00


Պարանոյա և շիզոֆրենիա

Պարանոյա և շիզոֆրենիա

Պարզապես մի քանի մեջբերում «Վիքիպեդիայից»

Պարանոյա

Առավել էական ախտանիշը քրոնիկական զառանցանքն է։ Այն սովորաբար ընթանում է հետապնդման, մեծամոլական կամ հիպոխոնդրիկ զառանցանքներով։ Բացի զառանցանքով պայմանավորված վարքագծից և անձի դիրքորոշումից՝ հիվանդների խոսքը, վարքը, հույզերը նորմայից չեն տարբերվում։ Արտաքինից հիվանդները բավականին խնամված են և կոկիկ, ամենօրյա գործունեության կամ անձնային որևէ շեղում չի դիտվում։ Հաճախ նաև կասկածամիտ են, թշնամաբար տրամադրված։

Որոշ հետազոտություններ վկայում են, որ զառանցանքային խանգարումները նյարդային համակարգի որոշ ախտաբանական վիճակների և պրոցեսների ախտանիշներ են:

Քրոնիկական զառանցանքի սկզբնական փուլերում հնարավոր է արձանագրել կարևոր սոցիալական և հոգեբանական դրդապատճառներ, որոնց հիման վրա աստիճանաբար (հաճախ՝ նաև սուր ձևով) զարգանում և աճում է կասկածամտությունը, որը հետագայում վերածվում է զառանցանքի։

Շիզոֆրենիա

Հոգեկան խանգարում է։ Հիմնական դրսևորումներից են լսողական ցնորքները, պարանոիդ կամ արտառոց զառանցանքները և անկազմակերպ մտածողությունն ու խոսքը։ Առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում։

Շիզոֆրենիայով ախտորոշված անձը կարող է ցնորքներ ունենալ և զառանցանքներ (հիմնականում՝ հետապնդման կամ արտառոց բովանդակությամբ)։ Դիտվում է անկազմակերպ մտածողություն ու խոսք, ինչի արդյունքում հիվանդի խոսքը դառնում է անհասկանալի։

Կարող են դիտվել հուզական և իմացական ոլորտի խանգարումներ։ Մասնավորապես, տուժում են աշխատանքային և երկարատև հիշողությունը, ուշադրությունը։ Հիվանդության կատատոնիկ ձևի ժամանակ անձը կարող է համրանալ, անսովոր դիրքերում անշարժանալ կամ աննպատակ շարժումներ կատարել։

20-րդ դարի սկզբին հոգեբույժ Կուրտ Շնայդերն առանձնացրել է մի շարք պսիխոտիկ ախտանիշներ, որոնցով շիզոֆրենիան տարբերվում է այլ պսիխոտիկ խանգարումներից։ Դրանցից կարևորագույններն են արտաքին ուժերից կառավարվելու զառանցանքը, համոզմունքը, որ մտքերն արհեստականորեն ներդրված կամ վերցված են հիվանդի ուղեղից, որ մտքերը հասանելի են այլ մարդկանց, և հիվանդի արարքները կամ մտքերը մեկնաբանող լսողական ցնորքները։

Շիզոֆրենիան բազմագործոնային հիվանդություն է, այսինքն՝ առաջացմանը նպաստում է ժառանգական և միջավայրի գործոնների համակցությունը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը