Կարծիք

13.04.2019 09:56


Ով է գրել, և ով է խմբագրել վարչապետի ելույթը

Ով է գրել, և ով է խմբագրել վարչապետի ելույթը

Ով է գրել, և ով է խմբագրել վարչապետի ելույթը, մի անգամ էլ կարդացեք, վստա՞հ եք, որ ամենակարևոր միտքը հակառակ իմաստով չի ձևակերպված, էս միայն ես եմ նկատե՞լ։

Մեջբերում եմ՝ «Սիրելի ներկաներ, պատահական չէ, որ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն։
Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին»։ Մեջբերման ավարտը։

Սա՛ է հնչել ամբիոնից, մինչդեռ պետք է լիներ՝ հայհոյանքը պետք է փոխարինՎի երկխոսությամբ, սադրանքը՝ կառուցողական աշխատանքով։

Մի անգամ էլ ստուգեք, թարգմանությունն էլ ստուգեք և ընդհանրապես ուշադիր եղեք։

Սա իմ կարծիքը չէ ելույթի մասին, սա պարզապես կոպիտ վրիպակի ուղղումն է։
Կարծիքս՝ հետո․․․

Թամար Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը