Կարծիք

12.04.2019 17:59


Թավշյահեղափոխականները պարզեցրել են սեռափոխվածներին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու «գործընթացը»

Թավշյահեղափոխականները պարզեցրել են սեռափոխվածներին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու «գործընթացը»

Գիտեի՞ք, որ թավշյահեղափոխականները՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, հասցրել են պարզեցնել սեռափոխվածներին անձնագրավորելու` անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու «գործընթացը»։

Պարզվում է (Նիկոլին սպասարկող թերթերից մեկը վերջերս ավետեց)` նախորդ «քըխ» իշխանությունների օրոք տրանսգենդերի նոր «ստատուսը» փաստաթղթով ամրագրելու համար պահանջվում էր ներկայացնել հոգեբույժի եզրակացությունը` տեղեկանք «հիվանդության» մասին։ Ինչը, բնականաբար, որոշ դիսկոմֆորտ էր առաջացնում դիմումատուների մոտ։ Համ էլ ժամանակ ու ջանքեր էր խլում, շեղում ուշադրությունը կարեւոր գործերից։

Եվ հիմա, կառավարության նախաձեռնողականության, սեռափոխված անձանց հանդեպ հոգածու վերաբերմունքի «շնորհիվ» այդ արգելքը հանված է։

Իսկ դուք ասում եք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը