Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ: Նրա ելույթը հանրահավաքային էր: Հուզիչ սյուժեի ու սերիալային «տրյուկների» պակաս չկար:
Փաշինյանն ինքն իրեն ներկայացրեց որպես նախորդ ռեժիմից հալածված գործիչ, որը նախորդ տարվա ապրիլին մեսիայի պես եկել ու փրկել է հայ ժողովրդին: Իրականությունը, սակայն, այդպես չէ: Նախորդ իշխանությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թերթային բիզնեսը ծաղկել է, նա լավ փող է աշխատել ու հալածյալ չի եղել:
Փաշինյանը մարդկային զոհերի հանգեցնող անկարգությունների մեջ ներգրավված լինելու համար դատվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, բայց հետո համաներմամբ դուրս է եկել ու հայտնվել Բ26-ի հոգածության ներքո: Նա 2 անգամ պատգամավոր է դարձել (վերջին անգամ՝ 2017-ին, իշխանությունների անթաքույց աջակցությամբ):
Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին կից ընդդիմադիր էր աշխատում, կռիվ էր տալիս իշխանության իրական ընդդիմախոսների դեմ ու համարվում հաճախորդաց հարեմի առաջամարտիկներից:
Նրա յուրային լինելն էր, որ բթացրեց նախորդ իշխանությունների զգոնությունը և նրանք թերագնահատեցին Փաշինյանին: Արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանի մոտ հիմա հաջողություններից գլխապտույտ վիճակ է: Նրան թվում է, թե հայ ժողովրդի պատմությունը բաժանվում է երկու մասի՝ մինչև իր իշխանության գալը և իր վարչապետ դառնալուց հետո:
Եթե Փաշինյանի ձեռքը ճար լիներ, ապա նա Հայաստանում կպահեր միայն նրանց, որոնց ծանոթությունը քաղաքական կյանքի հետ սկսվում է նախորդ տարվա ապրիլից:
Փաշինյանը չի սիրում իր տարիքի կամ իրենից տարիքով մեծ մարդկանց: Պատճառն այն է, որ տարեկիցներն ու տարիքովները նրան ճանաչում են: Իսկ Փաշինյանը չի սիրում վկաներին:
Նա զրոներ է փնտրում: «Իմ քայլը» դաշինքը այդ սկզբունքով է հավաքված:
Փաշինյանը նույնիսկ կերպարանափոխվել է, որպեսզի խզի իր կապը նախորդ կյանքի հետ: Խզի կապը հազար ու մի կարգի հարցեր առաջացնող լրագրություն անելու, սրան-նրան քծնելու, մանկական տարիքից ձևավորված, իր կոմպլեքսների, հաճախորդական անցյալի ու «25 տարվա բիչոկի» հետ:
«Բիչոկի» դեմ պայքարը նրա մոտ ենթագիտակցական մակարդակի վրա է: Դա կռիվ է նախորդ կյանքի դեմ: Դա կռիվ է ինքն իր դեմ:
Դատելով ամենից՝ Փաշինյանին դուր է եկել ԵԽԽՎ ամբիոնը: Նրան թվում է, թե իրեն այնտեղ չեն ճանաչում, չգիտեն իր նախորդ ու ներկա կյանքերի մասին և, հետևաբար, կարելի է մի լավ փչել: Փչել համակարգային կոռուպցիայի վերացման, 10 ամսում 50հազար աշխատատեղի ստեղծման, դատական համակարգի անկախության ու այլնի մասին: Ինչպես ասում են՝ գյուղից մարդ չկա, կարելի է ինչ ասես ասել: Բայց 21-րդ դարում դա մի փոքր դժվար գործ է: Հատկապես համացանցի պարագայում:
Մի խոսքով, հանրահավաքը շարունակվում է: Այս անգամ ԵԽԽՎ-ում: Կարևորն այն է, որ տեղում ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու կոչեր չհնչեցին: Նուրբ եվրոպացիները նման կինոյի չէին դիմանա:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները (ներառյալ՝ «թավշյա» ֆեյքերը) սոցցանցերում իրենց ընդդիմախոս հայերի հետ հիմնականում շփվում են հայհոյանքներով:
Փաստորեն, որքան ագրեսիվ է Փաշինյանը երկրի ներսում իրեն չընդունողների հետ, այնքան խաղաղասեր է ադրբեջանցիների նկատմամբ:
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ: Նրա ելույթը հանրահավաքային էր: Հուզիչ սյուժեի ու սերիալային «տրյուկների» պակաս չկար:
Փաշինյանն ինքն իրեն ներկայացրեց որպես նախորդ ռեժիմից հալածված գործիչ, որը նախորդ տարվա ապրիլին մեսիայի պես եկել ու փրկել է հայ ժողովրդին: Իրականությունը, սակայն, այդպես չէ: Նախորդ իշխանությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թերթային բիզնեսը ծաղկել է, նա լավ փող է աշխատել ու հալածյալ չի եղել:
Փաշինյանը մարդկային զոհերի հանգեցնող անկարգությունների մեջ ներգրավված լինելու համար դատվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, բայց հետո համաներմամբ դուրս է եկել ու հայտնվել Բ26-ի հոգածության ներքո: Նա 2 անգամ պատգամավոր է դարձել (վերջին անգամ՝ 2017-ին, իշխանությունների անթաքույց աջակցությամբ):
Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին կից ընդդիմադիր էր աշխատում, կռիվ էր տալիս իշխանության իրական ընդդիմախոսների դեմ ու համարվում հաճախորդաց հարեմի առաջամարտիկներից:
Նրա յուրային լինելն էր, որ բթացրեց նախորդ իշխանությունների զգոնությունը և նրանք թերագնահատեցին Փաշինյանին: Արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանի մոտ հիմա հաջողություններից գլխապտույտ վիճակ է: Նրան թվում է, թե հայ ժողովրդի պատմությունը բաժանվում է երկու մասի՝ մինչև իր իշխանության գալը և իր վարչապետ դառնալուց հետո:
Եթե Փաշինյանի ձեռքը ճար լիներ, ապա նա Հայաստանում կպահեր միայն նրանց, որոնց ծանոթությունը քաղաքական կյանքի հետ սկսվում է նախորդ տարվա ապրիլից:
Փաշինյանը չի սիրում իր տարիքի կամ իրենից տարիքով մեծ մարդկանց: Պատճառն այն է, որ տարեկիցներն ու տարիքովները նրան ճանաչում են: Իսկ Փաշինյանը չի սիրում վկաներին:
Նա զրոներ է փնտրում: «Իմ քայլը» դաշինքը այդ սկզբունքով է հավաքված:
Փաշինյանը նույնիսկ կերպարանափոխվել է, որպեսզի խզի իր կապը նախորդ կյանքի հետ: Խզի կապը հազար ու մի կարգի հարցեր առաջացնող լրագրություն անելու, սրան-նրան քծնելու, մանկական տարիքից ձևավորված, իր կոմպլեքսների, հաճախորդական անցյալի ու «25 տարվա բիչոկի» հետ:
«Բիչոկի» դեմ պայքարը նրա մոտ ենթագիտակցական մակարդակի վրա է: Դա կռիվ է նախորդ կյանքի դեմ: Դա կռիվ է ինքն իր դեմ:
Դատելով ամենից՝ Փաշինյանին դուր է եկել ԵԽԽՎ ամբիոնը: Նրան թվում է, թե իրեն այնտեղ չեն ճանաչում, չգիտեն իր նախորդ ու ներկա կյանքերի մասին և, հետևաբար, կարելի է մի լավ փչել: Փչել համակարգային կոռուպցիայի վերացման, 10 ամսում 50 հազար աշխատատեղի ստեղծման, դատական համակարգի անկախության ու այլնի մասին: Ինչպես ասում են՝ գյուղից մարդ չկա, կարելի է ինչ ասես ասել: Բայց 21-րդ դարում դա մի փոքր դժվար գործ է: Հատկապես համացանցի պարագայում: