Լրահոս

12.04.2019 17:58


Կալանավորված անձին այցի եկած քաղաքացու բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է կասկածելի, բուսական զանգված

Կալանավորված անձին այցի եկած քաղաքացու բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է կասկածելի, բուսական զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գրքաշով:

Ինչպես տեղեկացրեցին ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը