Քաղաքական

12.04.2019 14:20

Եթե վարչապետը ուժեղ է, չի նշանակում, որ նա կտրուկ լուծումներ պիտի տա տեղում՝ շրջանցելով օրենքներ

Եթե վարչապետը ուժեղ է, չի նշանակում, որ նա կտրուկ լուծումներ պիտի տա տեղում՝ շրջանցելով օրենքներ

Եթե վարչապետը ուժեղ է, չի նշանակում, որ նա կտրուկ լուծումներ պիտի տա տեղում՝ շրջանցելով օրենքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Փաշինյանի այցին Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նա կարգադրել էր որոշ աշխատակիցներին դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:

«Բոլորը նշում են «Մաքսային ծառայության մասին» օրենքը, երբ ծառայողը իր վարքագծի կամ անգործության պատճառով վերադասի մոտ կորցրել է իր վստահությունը, և դա բավարար է իրեն աշխատանքից հեռացնելու համար: Բայց նույնիսկ այս դրույթը ենթադրում է որոշակի պրոցեսային գործընթաց և դրա միջով անցնելու պարագայում է հնարավոր պարզել դա անգործություն է, թե ոչ, դա աշխատողի պարտականությունն է, թե ոչ»,-ասաց նա:

Խոսելով ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասին՝ Վարդանյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում լուրջ գործազրկության խնդիր կա: Նա ընդգծեց, որ Մարդու իրավունքների տարբեր փաստաթղթերով ամրագրված է լսված լինելու իրավունքը, երբ մարդուն ինչ-որ բանում մեղադրում են կամ նրան ինչ-որ արարք են վերագրում, պետք է այս մարդուն հնարավորություն տրվի արտահայտվելու:

Վարդանյանը նկատեց՝ ՀՀ-ում մարդիկ կամ տեղյակ չեն իրենց իրավունքներից, կամ էլ չեն ցանկանում դրանց պաշտպանության գործընթացի մեջ մտնել դատական համակարգի նկատմամբ եղած հավատի բացակայության պատճառով:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։