Քաղաքական

12.04.2019 12:14

Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին

Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Ստրասբուրգում ունեցած ելույթին և կոչ արել «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության պահանջները կատարելու ուղղությամբ»:

«Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975 թվականին կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին»,-ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: «Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղղությամբ»,-հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է՝ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: «Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նաև շեշտել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։