Աշխարհ

12.04.2019 11:02


Ֆրանցիսկոսը ծնկել է Հարավային Սուդանի ղեկավարների առջև և համբուրել հյուրերի ոտքերը (լուսանկար, տեսանյութ)

Ֆրանցիսկոսը ծնկել է Հարավային Սուդանի ղեկավարների առջև և համբուրել հյուրերի ոտքերը (լուսանկար, տեսանյութ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հարավային Սուդանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ծնկել է նրանց առջեւ, տեղեկացնում է Euronews-ը։

«Մեզ՝ քաղաքական ու կրոնական առաջնորդներիս, Աստված շնորհել է կարեւոր խնդիր՝ լինել նրա հոտի ուղեվարները, եւ հենց այդ պատճառով մեզնից ավելի է պահանջվում։ Հետո մեզնից կպահանջեն, թե որքանով ենք լավ աշխատել ի բարօրություն ժողովրդի եւ խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը, ինչից հետո համբուրել է Հարավային Սուդանի հյուրերի ոտքերը՝ նրանց քիչ չզարմացնելով այդ քայլով։

Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի հրավերով «հոգեւոր հանդիպման» էին հավաքվել Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը եւ հինգ փոխնախագահներից չորսը, որոնց մեջ էր ընդդիմության նախկին ղեկավար Ռիեկ Մաշար Թենին, ինչպես նաեւ հոգեւոր հիերարխներ։

Ինչպես ավելի վաղ Սուրբ աթոռի Մամուլի ծառայությունում ճշգրտել էին, հանդիպման նախաձեռնությունը Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիինն է, որին հավանություն է տվել Ֆրանցիսկոսը։ Հատկաշնական է, որ հովվապետը լրջորեն դիտարկել է Հարավային Սուդան ուղեւորությունը եւ մտադրվել էր այն իրականացնել հենց անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոսի հետ։ Իհարկե, ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվել է, որովհետեւ «պայմանները չէին հասունացել»։

Այս խորագրի վերջին նյութերը