Ո՞րն է մեր այսօրվա իրականության բնորոշումը՝ անորոշություն
Ո՞րն է մեր այսօրվա իրականության բնորոշումը՝ անորոշություն: Այս եզրակացության են հանգում շատ վերլուծաբաններ: Իսկ ո՞րն է այդ անորոշությունը ծնող պատճառը:
Ըստ իս՝ քաղաքական իշխանության ոչ համակարգային բնույթը: ՔՊ-ն ստանձնելով իշխանությունը՝ որպես քաղաքական միավոր (կուսակցություն) նման պատասխանատվության համար դեռևս չունի անհրաժեշտ համակարգված քաղաքական որակներ (գտնվում է էմբրիոր վիճակում): Նա չունի հանրային կյանքի կազմկերպման իր գաղափարաբանական դոկտրինը (իզմերի մերժումը այդ բացը շրջանցելու փորձ է): Նա որպես կուսակցություն չունի քաղաքական որոշումներ կայացնելու ներկուսակցական համակարգ և փորձառություն: Արդյունքում նկատելի չէ մեր իրականությունը հետևողականորեն բարեփոխելու հստակ գործընթաց:
Նշված համակարգային բացերը ունեն օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված են անցյալ տարվա հեղափոխական զարգացումների անսպասելի, այդ թվում Փաշինյանի՝ փողոցում ձևավորված փոքրաքանակ համակիրների համար, արդյունքով՝ նրանք դատապարտված էին ստանձնելու իշխանության պատասխանատվությունը՝ օբյետիվորեն չլինելով դրան պատրաստ:
Նման պարագաներում համակարգային բացերը, որպես կանոն, փորձում են լրացնել մասնագիտական փորձառություն ունեցող կադրերով՝ ձևավորվում է մերիտոկրատական կառավարություն, որն իր մասնագիտական որակներով չեզոքացնում է քաղաքական մեծամասնության ոչ համակարգային լինելու գործոնը:
Ցավոք, իրերի վիճակի այս պարզ գիտակցումը այսօր չի նկատվում: Փոխարենը գնալով ավելի նկատելի է դառնում քաղաքական հեղինակության պահպանման վարչական լծակների օգտագործման նախապատվելիությունը, ինչը որևէ ռացիոնալ հեռանկար չի կարող խոստանալ:
Ուստի, պայմանավորված տնտեսության բնագավառում մեզ սպասվող բազում ոչ բարենպաստ ազդեցությունները չեզոքացնելու, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ ձևավորելու անխուսափելի անհրաժեշտությամբ՝ հրամայական է դառնում մերիտոկրատական կառավարության ձևավորման խնդիրը:
Վարչապետ Փաշինյանը օր առաջ պետք է մի կողմ թողնի գործադիրում կադրերի ընտրության և նշանակման քվազիքաղաքական մոտեցումները և շրջապատի իրեն մերիտոկրատիայի ներկայացուցիչներով: Դեռևս ուշ չէ:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից