Կարծիք

11.04.2019 20:06


Նիկոլ Փաշինյանը ֆեյք քարոզչության բացարձակ ռեկորդակիրն է Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը ֆեյք քարոզչության բացարձակ ռեկորդակիրն է Հայաստանում

Իսկ դուք գիտե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյք քարոզչության բացարձակ ռեկորդակիրն է Հայաստանում`ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե։

Նա է, որ դատվել ու պաշտոնապես`դատական վճռով պատասխանատվության է ենթարկվել բոլոր երեք նախագահների օրոք։ Ընդ որում, երկու անգամ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին` զրպարտության հոդվածով, ստելու, մարդկանց բարի համբավը եւ արժանապարտվությունը հարվածի տակ դնելու համար։

Առաջին անգամ դա եղել է, եթե չեմ սխալվում, 1996 կամ 1997 թվականին։ Այն ժամանակ Փաշինյանն աշխատում էր «Լրագիր օր» օրաթերթում, որը հետագայում դարձավ «Մոլորակ». իր հոդվածներից մեկում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մանուշակ Պետրոսյանին մեղադրել էր ֆինանսական մախինացիաների մեջ։ Տիկին Պետրոսյանն էլ (որը, որքան էլ կարող է անհավատալի թվալ, 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվեց Փաշինյանի կողքին` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում. Փաշինյանը 6-րդ պատվավոր հորիզոնականում էր, «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահը` 11-րդ տեղում), ո՛չ դես, ո՛չ դեն, թերթին դատի տվեց իր բարի անունն արատավորելու համար։ Դատարանը բողոքն արդարացված համարեց` այն ժամանակների համար բավական մեծ տուգանք նշանակեց թերթին եւ թերթը փակվեց։

Բայց Փաշինյանը գտավ հարցի լուծումը` հիմնեց «Օրագիր» օրաթերթը եւ շարունակեց սրա-նրա վրա գործ տալ։ Մասնավորապես (սա արդեն երկրորդ նախագահի օրոք էր), Արտաշես Գեղամյանի կնոջը մեղադրեց մաքսանենգությամբ զբաղվելու` երկրից թանկարժեք զարդեր «արտահանելու» փորձի մեջ։ Գեղամյանենք բողոքեցին` դիմեցին իրավապահ մարմիններին, եւ բանը վերջացավ նրանով, որ 1999 թ. դատարանը Փաշինյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Ճիշտ է, հետագայում վերաքննիչ դատարանը մեկ տարով հետաձգեց որոշումը, եւ մեր հերոսն ազատվեց պատժի կրումից։

Դրանից հետո էլի մի պատմության մեջ ընկավ` Միքայել Բաղդասարովի հետ կապված։ Արդյունքը եղավ այն, որ «Օրագիրն» էլ դադարեցրեց գործունեությունը։ Սակայն Փաշինյանը սրա տակից դուրս գալու հնարն էլ գտավ`տեր կանգնեց Էդուարդ Եգորյանի ստեղծած «Հայկական ժամանակ» օրաթերթին, որն էլ մինչեւ հիմա տնօրինում է։ Իհարկե, միջնորդավորված`տիկնոջ միջոցով։
Եզրակացությունները թողնում եմ ընթեցողին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը