Անանյանը համաձայն չէ Փաշինյանի՝ «Սպայկայի» մասին ներկայացրած 40 մլրդ դրամ չվճարած հարկերի թվի հետ (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի կիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ «Սպայկա» ընկերության չվճարած հարկերը կարող են ավելանալ և հասնել նույնիսկ մինչև 40 մլրդ դրամի:
Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Դ.Անանյանը, կանխատեսումներ անելը ճիշտ չէ, իսկ վարչապետը թվեր է հնչեցրել, որ հանրությունն իմանա, որ հաշվարկը 2015 թ. համար է, հաջորդ տարիների հաշվարկի մասին փաստաթղթեր են ձեռք բերվել, և կտեղեկացվի: Ամեն դեպքում, ըստ նրա, ընկերության կողմից չվճարված հարկերի 7 մլրդ դրամ մեծությունը կաճի.
«Եթե մենք ունենք 3.5 տարվա ժամանակաշրջանին առնչվող այդպիսի առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, մենք դրա ժամանակագրական առումով միայն 30%-ի վերաբերյալ ունենք փաստաթուղթ և հաշվարկ ենք արել»:
Դ.Անանյանը պնդեց, որ ընկերության տնօրենի հանդեպ որևէ հետապնդում իրականացնելու խնդիր չկա: Նա նշեց, որ իրավական գործընթաց է գնում, ամենակարևոր մարդն այժմ քննիչն է, որի որոշումներից կախված են բոլորը:
Դ.Անանյանը վստահեցրեց, թե առաջին անգամ է լսում «Բեսթ Ֆուդ» ընկերության մասին, որը հայտարարել է, որ առաջիկայում ակտիվ մթերումներ է իրականացնելու.
«Մենք «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանեինք և անելու ենք, որ «Սպայկան»՝ որպես տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի: Բայց մենք այստեղ դիլեմայի առաջ ենք կանգնած: Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկայի» գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելը նախապայման որպես ընդունելը, որ նաև քրեաիրավական գնահատական չպիտի տանք ղեկավարության վարքագծին նախկին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի: Հետևաբար՝ տնտեսությունում և ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն: Մենք կուզենք, որ առողջ մրցակցության շրջանակներում որևէ գործունեություն լինի թափանցիկ և օրենքի շրջանակներում»:
Անանյանը համաձայն չէ Փաշինյանի՝ «Սպայկայի» մասին ներկայացրած 40 մլրդ դրամ չվճարած հարկերի թվի հետ (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի կիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ «Սպայկա» ընկերության չվճարած հարկերը կարող են ավելանալ և հասնել նույնիսկ մինչև 40 մլրդ դրամի:
Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Դ.Անանյանը, կանխատեսումներ անելը ճիշտ չէ, իսկ վարչապետը թվեր է հնչեցրել, որ հանրությունն իմանա, որ հաշվարկը 2015 թ. համար է, հաջորդ տարիների հաշվարկի մասին փաստաթղթեր են ձեռք բերվել, և կտեղեկացվի:
Ամեն դեպքում, ըստ նրա, ընկերության կողմից չվճարված հարկերի 7 մլրդ դրամ մեծությունը կաճի.
«Եթե մենք ունենք 3.5 տարվա ժամանակաշրջանին առնչվող այդպիսի առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, մենք դրա ժամանակագրական առումով միայն 30%-ի վերաբերյալ ունենք փաստաթուղթ և հաշվարկ ենք արել»:
Դ.Անանյանը պնդեց, որ ընկերության տնօրենի հանդեպ որևէ հետապնդում իրականացնելու խնդիր չկա: Նա նշեց, որ իրավական գործընթաց է գնում, ամենակարևոր մարդն այժմ քննիչն է, որի որոշումներից կախված են բոլորը:
Դ.Անանյանը վստահեցրեց, թե առաջին անգամ է լսում «Բեսթ Ֆուդ» ընկերության մասին, որը հայտարարել է, որ առաջիկայում ակտիվ մթերումներ է իրականացնելու.
«Մենք «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանեինք և անելու ենք, որ «Սպայկան»՝ որպես տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի: Բայց մենք այստեղ դիլեմայի առաջ ենք կանգնած: Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկայի» գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելը նախապայման որպես ընդունելը, որ նաև քրեաիրավական գնահատական չպիտի տանք ղեկավարության վարքագծին նախկին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի: Հետևաբար՝ տնտեսությունում և ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն: Մենք կուզենք, որ առողջ մրցակցության շրջանակներում որևէ գործունեություն լինի թափանցիկ և օրենքի շրջանակներում»:
Աղբյուրը՝ 168.am