Կարծիք

11.04.2019 13:54


Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնել, թե չէ կչքվես էդտեղից, լսեցի՞ր, Նիկո՛լ (տեսանյութ)

Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնել, թե չէ կչքվես էդտեղից, լսեցի՞ր, Նիկո՛լ (տեսանյութ)

Օրեր առաջ տրանսգենդերի դեմ ակցիային մասնակցած Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը, որը փիլոնազուրկ էր արվել այդ պատճառով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է քրիստոնեության, Աստվածաշնչի, Մեծ Պահքի մասին, նաև դիմել է երկրի ղեկավարներին: Նա, մասնավորապես, ասել է.

«Ես այդ ցույցին մասնակցել եմ իմ անձանական որոշումով, իմ եպիսկոպոսը տվել է իր օրհնությունը: Եթե Նիկոլը տափակ, ծանծաղ հարցերով սատարի սրպաբղծությանը, ես անձամբ Նիկոլ Փաշինյանին հայտարարելու եմ սրբապիղծ:

Երբ որ դու գնացիր և տեսար այն ոստիկանական բաժանմունքը, ոստիկանը,որը զգաստ չկանգնեց վարչապետի ներկայությամբ, բա դու չմատծեցի՞ր, որ հինգ-վեց ընտանիք սովի մատնեցիր: Եվ ոչ ոք քեզ հարց չտվեց՝ դու մա՞րդ ես, թե՞ մարդ չես, ինքդ քեզ հարց տայիր: Երբ որ ժողովուրդը նստեց վարչապետի գահին, ծափ կտամ, ժողովրդի աշխատավարձը կրկնապատկվեց, ժողովրդի կանայք ուղղաթիռներով թռան, օր ու մեջ Եվրոպաներում ման եկան, ժողովուրդը պարգևատրեց, իր գրպանը դրեց: Չհանդգնե՛ս, իմացի՛ր, որ դու քրիստոնյա ես, իսկ դու որ այդ հեղինակությունը ունես էս ազգի մեջ, պղծությունը հովանավորելու համար չէ: Եթե, Նիկո՛լ, հանդգնես իմ եպիսկոպոսի վրա ազդել, ես նորից հայտարարությամբ հանդես կգամ: Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, թե չէ կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ:

Երբ որ ես հուզական եմ խոսում, ասում են գողական է խոսում, այ անօրեններ գնացեք ուշադիր կարդացեք Ավետարանը: Հիմա Ալենը կարող է հայտնվի ասի՝ քրիստոնեությունը կարո՞ղ է մեր ժողովրդին առաջնորդել, չէ, քո կարմիկր գալստուկը կարող է: Որտեղի՞ց հայտնվեցիք այստեղ, մտածեք, նոր խոսեք: Հենց որ նորից սրբապղծություն քարոզեք, ես նորից կհայտնվեմ այնտեղ, լսեցի՞ք, իշխանություն»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը