Քաղաքական

11.04.2019 12:10

Կառավարությունն ԱԱԾ-ին 11 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունն ԱԱԾ-ին 11 մլն դրամ կհատկացնի

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 11-ի նիստում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։