Քաղաքական

11.04.2019 12:00

ՊԵԿ-ն առայժմ պաշտոնապես չի հայտնում՝ մաքսային տեսուչն ազատվել է աշխատանքից, թե՞ ոչ

ՊԵԿ-ն առայժմ պաշտոնապես չի հայտնում՝ մաքսային տեսուչն ազատվել է աշխատանքից, թե՞ ոչ

Նորագավիթի մաքսատանը տեսուչին աշխատանքից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավոր պահանջից հետո աշխատանքից ազատվելու Հայկ Մարտիրոսյանի դիմումը մակագրվելու մասին պաշտոնապես դեռ չի հաստատվում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից ձեռնպահ մնացին որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ տեղեկատվություն ունենալու դեպքում կհայտնեն։

Նշենք, որ տեսուչի՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին հայտնի դարձավ երեկ երեկ երեկոյան։ Ընդ որում՝ նկատենք, որ վարչապետի պահանջը վերաբերում էր նույն աշխատասենյակում նստող բոլոր անձանց, սակայն առայժմ խոսվում է միայն Հայկ Մարտիրոսյանի մասին։

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»,- հայտարարել էր վարչապետը։

Մաքսատան աշխատակիցը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ դրոշը մի ժամանակ շենքի վերևում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։

«Մեկ ամիս է երևի, ինչ մաքսայինին հատկացրել են այս շենքը. նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,-ասել է աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցը։

Մասնագետների կարծիքով՝ եթե տեսուչն ազատվի աշխատանքից ու դիմի ՄԻԵԴ, ապա կհաղթի կառավարությանը, քանի որ եթե անգամ դիտարկվի, որ տեղի է ունեցել դրոշի պահպանման խախտում, ապա ակնհայտ է, որ գործել է մեղավորության կանխավարկածը, քանի որ աշխատանքից ազատելու պահանջ ներկայացվել է առանց պարզելու՝ տեսուչի պարտականությո՞ւնն է եղել դրոշի պահպանումը, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։