Կարծիք

11.04.2019 08:38


ԱՄՆ-ն գտնում է՝ հակասահմանադրական է պարտադրելը, որ քաղաքացիները հարգեն օրվա իշխանություններին

ԱՄՆ-ն գտնում է՝ հակասահմանադրական է պարտադրելը, որ քաղաքացիները հարգեն օրվա իշխանություններին

Միացյալ Նահանգները հայտնի է իր ազգային սիմվոլների պաշտամունքով։ Պետական դրոշներ կան ոչ միայն բոլոր պետական ու հանրային շենքերի ճակատներին, այլեւ շատ սեփական տների բակերում։ Ինձ համար շատ տպավորիչ էր տեսնելը, թե ինչպես են մեծ պուրակում հավաքված բազմահազարանոց քաղաքացիները միասին նշում Հուլիսի 4-ը, իսկ շատ նախկին նիգերիացիներ, ֆիլիպինցիներ ու հոնդուրասցիներ հուզված երգում ազգային հիմնը՝ ընդ որում նրանց մի մասը երեւի առաջին անգամ։

Միաժամանակ շատ հայտնի դեպք է, երբ աֆրո-ամերիկացի ֆուտբոլիստները, ի նշան ռասիզմի դեմ բողոքի, խաղից առաջ հիմնի կատարման ժամանակ ոչ թե ոտքի կանգնեցին, այլ ցուցադրաբար նստեցին դաշտում։ Քիչ չեն դեպքերը, երբ ամերիկյան քաղաքացիները, բողոքելով իշխանությունների քաղաքականությունից, վառել են պետական դրոշը (ԱՄՆ, ոչ թե Թուրքիայի)։

Ամերիկյան դատարանները գտել են, որ այս ամենը տեղավորվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքների շրջանակներում եւ պաշտպանվում է Սահմանադրության 1-ին հավելվածով, որը երաշխավորում է խոսքի եւ արտահայտման ազատությունը։

Միացյալ Նահանգները գտնում է, որ հակասահմանադրական է պարտադրելը, որ քաղաքացիները հարգեն օրվա իշխանություններին, այլ իշխանավորները իրենց վարած քաղաքականությամբ եւ վարքով պետք է ձգտեն արժանանալ հարգանքի։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը