Քաղաքական

10.04.2019 21:04

«Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, բայց այս ամենի մասին պետք է բարձրաձայնեմ». «Իմ քայլի» պատգամավոր

«Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, բայց այս ամենի մասին պետք է բարձրաձայնեմ». «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովում քննարկում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է նաև փակել բուքմեյքերական գրասենյակները՝ դրանց գործունեությունը թույլ տալով միայն կոնկրետ քաղաքներում, սակայն դրան դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հ. Սարգսյանը հայտարարեց, որ կողմ է վիճակախաղերի արգելափակմանը, սակայն, քանի որ դրանց մեծ մասը տեղի են ունենում օն-լայն տիրույթում, ինքը կտրականապես դեմ է թեկուզ մեկ գրասենյակ փակելուն.

«Պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բժշկական համալսարանի դիմաց կա գրասենյակ, որտեղ կարող են խաղադրույք կատարել: Բայց պարոն Սիմոնյան, մենք մոռանում ենք, որ համալսարանի հենց լսարանում կարող են խաղադրույք կատարել: Այսինքն, մենք թողնում ենք, որ մարդը դասախոսության ժամանակ լսարանում խաղադրույք կատարի, սակայն ասում ենք՝ չանցնի դիմացի մայթ և խաղադրույք կատարի:

Երբ մենք սկզբից ասում էինք, որ գրասենյակները փակելով բյուջեին միլիարդների վնաս ենք տալու, քանի որ մարդիկ գնալու են օն-լայն տիրույթ, պարոն Սիմոնյանն ասում էր՝ դժվար է հեռախոսով խաղադրույք անելը: Իսկ 5 րոպե հետո նա իր առաջարկած մտքին հակասեց՝ ասելով բոլորի մոտ էլ հեռախոս կա, ինչու պետք է մարդը մտնի սև շուկա, հեռախոսով կանի:

Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։