2017թ․ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի․ «Տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով․ «Կարծում եմ՝ Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում, ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»:
2019թ․ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «․․․․․․ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան «Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Մենք դա բազմիցս ապացուցել ենք, նաև արցախյան հակամարտության ժամանակ շատ ու շատ գերտերություններ փորձել են ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Մնացածը կթողնեմ առանց մեկնաբանության»։
ԱԺ հպարտ փոխնախագահները
2017թ․
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի․
«Տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով․
«Կարծում եմ՝ Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում, ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»:
2019թ․
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«․․․․․․ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Մենք դա բազմիցս ապացուցել ենք, նաև արցախյան հակամարտության ժամանակ շատ ու շատ գերտերություններ փորձել են ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Մնացածը կթողնեմ առանց մեկնաբանության»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից