Ինչ արեց Նապոլեոնը քնած ժամապահին գնդակահարելու փոխարեն
Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր: Զինվորական կանոնադրությամբ և ռազմական օրենքներով՝ ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր, քանի որ խղճմտանք չէր կարող լինել այն զինվորի հանդեպ, ով անամոթաբար քնելով դիրքում՝ վտանգի տակ էր դրել իր ընկերների կյանքը: Դեպքի վայր ժամանած հրամանատարն ապշած է մնում իր տեսածից:
Բոնապարտը, բարձրացնելով քնած ժամապահի գետնին ընկած հրացանը, այն գցել էր ուսին և զբաղեցրել հոգնած զինվորի կողմից թողնված դիրքը:
Նապոլեոնը, որպես իմաստուն առաջնորդ, հասկանում էր, որ «փոքրիկ կապրալի» մասին պատմությունը, ով կանգնել է ժամապահի կողմից թողնված դիրքում, փոխանակ վերջինիս գնդակահարելու համար պատժիչ ջոկատ կանչելու, մի քանի ժամից կայծակնային արագությամբ կտարածվի զորքով, իսկ մինչև հաջորդ առավոտ՝ ողջ Ֆրանսիայով:
Մի՞թե զինվորը կվարանի իր կյանքը վտանգի տակ դնել այդպիսի հրամանատարի հետ մարտի գնալուց, և մի՞թե շարքային ֆրանսիացին կվարանի ապրել մի երկրում, որին նման առաջնորդ է ղեկավարում...
Ինչ արեց Նապոլեոնը քնած ժամապահին գնդակահարելու փոխարեն
Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր:
Զինվորական կանոնադրությամբ և ռազմական օրենքներով՝ ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր, քանի որ խղճմտանք չէր կարող լինել այն զինվորի հանդեպ, ով անամոթաբար քնելով դիրքում՝ վտանգի տակ էր դրել իր ընկերների կյանքը:
Դեպքի վայր ժամանած հրամանատարն ապշած է մնում իր տեսածից:
Բոնապարտը, բարձրացնելով քնած ժամապահի գետնին ընկած հրացանը, այն գցել էր ուսին և զբաղեցրել հոգնած զինվորի կողմից թողնված դիրքը:
Նապոլեոնը, որպես իմաստուն առաջնորդ, հասկանում էր, որ «փոքրիկ կապրալի» մասին պատմությունը, ով կանգնել է ժամապահի կողմից թողնված դիրքում, փոխանակ վերջինիս գնդակահարելու համար պատժիչ ջոկատ կանչելու, մի քանի ժամից կայծակնային արագությամբ կտարածվի զորքով, իսկ մինչև հաջորդ առավոտ՝ ողջ Ֆրանսիայով:
Մի՞թե զինվորը կվարանի իր կյանքը վտանգի տակ դնել այդպիսի հրամանատարի հետ մարտի գնալուց, և մի՞թե շարքային ֆրանսիացին կվարանի ապրել մի երկրում, որին նման առաջնորդ է ղեկավարում...
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից