Կարծիք

10.04.2019 16:28


Իսկ մաքսատան տեսուչ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ

Իսկ մաքսատան տեսուչ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ
Պաշտպանելով տրանսգենդերի իրավունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բորբոքված հարցնում էր. «ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ»:
Արժե այլ հարց տալ Փաշինյանին։
Իսկ իր համար ՀՀ քաղաքացի, մաքսատան տեսուչ, հայ տղամարդ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ։

Նրան հանրայնորեն նվաստացնելու, նրա վրա մուննաթ գալու, նրանից լվացք անել պահանջելու, նրա հետ դու-ով խոսելու, վիրավորելու իրավունք վարչապետն ունի՞, թե՞ չէ։

Նրան աշխատանքից հեռացնելու, դիմում գրելու և հեռանալու անօրինական պահանջ դնելու իրավունք վարչապետն ունի՞, թե՞ չէ։

Այն պահվածքը, որ այս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է Փաշինյանը, կասկածի տակ չի՞ դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը:

Արդյոք ՀՀ քաղաքացիները չպե՞տք է մտածեն՝ «ժողովրդի վարչապետն» այսօր իրո՞ք Սահմանադրության և օրենքների երաշխավորն է, և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է երկրի վարչապետ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։

Ո՞ւր են օտարերկրյա գրանտներից սնվող այն վայ իրավապաշտպանները, միջազգային կառույցները, որ աղմուկ են բարձրացրել տրանսգենդերի իրավունքների պաշտպանության անվան տակ։ Ինչո՞ւ նրանք այդպես ջանադրաբար չեն արտահայտվում ՀՀ քաղաքացի, մաքսատան տեսուչ, հայ տղամարդ Հայկ Մարտիրոսյանի ոտնահարված իրավունքների համար։ Այս ի՞նչ ընտրովի մոտեցում է։

Արդյոք սա լավ կազմակերպված սադրանք չէ՞ ՀՀ քաղաքացու, հայ մարդու, Հայաստանի Հանրապետության դեմ, թե՞ ըստ Փաշինյանի՝ սադրանքները լինում են բացառապես հեղափոխության և իր կառավարության դեմ:

Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական ու բարոյական սադրանք՝ ընդդեմ ՀՀ քաղաքացու, ընդդեմ մարդու իրավունքների և արժանապատվության։

Եվ, ընդհանրապես, ո՞վ է սրա իրավական և քաղաքական գնահատականը տալու, ու որքա՞ն ժամանակ է հասարակությունն այս ամենը հանդուրժելու:
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը