Կարծիք

10.04.2019 15:27


Հայաստանում ավտոկրատիան ու ավտորիտարիզմն ավելի ու ավելի են խորանում

Հայաստանում ավտոկրատիան ու ավտորիտարիզմն ավելի ու ավելի են խորանում

Հայաստանում ավտոկրատիան ու ավտորիտարիզմն ընդհանրապես գնալով ավելի ու ավելի են խորանում, դրա վառ ապացույցն էր վարչապետի այցը ավտոմաքսատուն:

Նա իրեն պահում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պես, սա հայ ժողովրդի ամոթն է, մեր ժողովուրդը ոչ թե տարեց տարի է դեգրադացվում, այլ օր օրի, քանզի իշխանությունների պահվածքն ու որակները ուղիղ համեմատական են ժողովրդի մեծամասնության որակներին: Պետք չէ խուսափել այս մասին բարձրաձայնելուց, հարկավոր է ունենալ համարձակություն ու խոստովանել սա:

Հա ու վերջում որոշ տխմարների հիշեցնեմ, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներ ասածը տրանսգենդեր խաղացնելու հետ ոչ մի կապ չունեն: Սեռական փոքրամասնություններին սեփական քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ներքաշելով՝ դուք ոչ թե նրանց իրավունքներն եք պաշտպանում, այլ ավելի խոցելի եք դարձնում այն, ու ավելի եք խորացնում հոմոֆոբիան մեր երկրում:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը