«Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ»․ Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող ասել՝ հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵՄ դեսպանությունների հայտարարությանը, որով Հայաստանին կոչ է արվում «հանգիստ նստել տեղները» և չոտնահարել ԼԳԲՏ անձանց իրավունքները:
«Մենք դա բազմիցս ապացուցել ենք, նաև արցախյան հակամարտության ժամանակ շատ ու շատ գերտերություններ փորձել են մեզ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, բայց ունենք այն իրավիճակը, որով բոլորս հպարտ ենք: Իսկ մնացածի հետ կապված՝ կթողնեմ առանց մեկնաբանության»,- news.am–ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանությունները երեկ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ են հնչել:
«Ատելության խոսքը, այդ թվում՝ մահվան սպառնալիքները՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին, հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և խտրականություն են, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»,- ասված է հայտարարությունում: