Կարծիք

10.04.2019 14:40


Ֆեյքերի դեմ պայքարելը, իհարկե, լավ է, իսկ ի՞նչ անել այս ամենի հետ (լուսանկարներ)

Ֆեյքերի դեմ պայքարելը, իհարկե, լավ է, իսկ ի՞նչ անել այս ամենի հետ (լուսանկարներ)

Ֆեյքերի դեմ պայքարելը, իհարկե, լավ է: Իսկ ի՞նչ անել այս ամենի հետ: Ի՞նչ անել այն ատելության հետ, որով հեղեղված է համացանցը: Երբ մարդիկ, առանց սեռն ու տարիքը ճանաչելու, հայհոյում են միմյանց քաղաքական տարբեր կողմնորոշումների պատճառով: Ո՞վ է տվել դրա իրավունքը:

Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ դրանք ֆեյքեր են, որ հատուկ են անում, որ վարկաբեկեն գործող իշխանություններին (և նման բացատրություններ պարբերաբար հնչում են), և, ինչու ոչ, նաև ընդդիմությանը: Բայց այդ «ֆեյքերի» մեջ կան նաև իրական մարդիկ, ովքեր քաղաքական հողի վրա կոնֆլիկտի մեջ են մտնում բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն չեն իրենց տեսակետների հետ:

Եվ դա լուրջ խնդիր է, որի վրա պետությունը (որի հիմնական գործառույթներից է լուծել հասարակությունում առկա կոնֆլիկտները) պետք է լուրջ ուշադրություն դարձնի, քանի որ պառակտված հասարակությունը գուցե հարմար է իշխանությունների (որոնց ներկայացուցիչները պահը չեն կորցնում հերթական անգամ հիշեցնելու՝ որ լրատվամիջոցներն են հուսալի, որ քաղաքական ուժին է պետք վստահել, իսկ որին՝ ատել ու արգելել), բայց ոչ երբեք պետության զարգացման համար:

Ատելությունը կուտակվելու հատկություն ունի, և վաղ թե ուշ կարող է թափվել հենց այդ ատելությունն իրենց նեղ շահերին ծառայեցնողների վրա:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

56539246_2775103465863099_551840015487860736_n 56644949_2775103482529764_1929687445557739520_n 56711202_2775103539196425_3070881129645998080_n 56832510_2775103535863092_4519024736126107648_n 56857615_2775103495863096_5991374292955168768_n 56902446_2775103569196422_6252786012842360832_n

Այս խորագրի վերջին նյութերը