Քաղաքական

10.04.2019 17:00


Դատարանում Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները (տեսանյութ)

Դատարանում Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:

Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12:30-ին:

Լրագրողներին փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ այսօրվա նիստին ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը և նկարագրել իրադարձությունները, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, զարգացումները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները։

«Այս պրոցեսներում դատարանը սովորաբար լինում է լսողի կարգավիճակում։ Դատարանն ուշադիր բոլոր փաստարկները լսել է, կողմերից որոշ ճշտումներ է խնդրել, և ոչ ավելին»,-ասել է պաշտպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը