Կարծիք

09.04.2019 21:15


Նոր Հայաստանում ծառան աշխատանքից հեռացրեց տիրոջը

Նոր Հայաստանում ծառան աշխատանքից հեռացրեց տիրոջը

Հիասթափված ու հուսալքված ժողովրդին ասվում էր, թե նոր Հայաստանում վարչապետը ես չեմ, այդ դո՛ւք եք ամեն մեկդ մի վարչապետ։ Ասվում էր՝ ագորա հռչակված Հանրապետության հրապարակն է այսուհետ որոշումներ կայացնելու։ Ասվում էր՝ իշխանությունն այլևս քաղաքացուն է պատկանում, և այդ մի քաղաքացին դո՛ւ ես։ Ասվում էր, որ Կառավարության շենքի դուռը քաղաքացու դուռն է, ուզում է՝ խփում է։ Եվ, ի վերջո, ասվում էր՝ այսուհետ տերը դուք եք, ես՝ ձեր ծառան։

Այսօր ծառան աշխատանքից հեռացրեց տիրոջը՝ օրենքի կոպիտ խախտմամբ, սեփական ամբիցիաներն ու բարդույթները բավարարելու անհագուրդ ցանկությամբ լցված։ Այսօր ծառան տիրոջից պահանջեց, որ ծառային տեսնելիս ձգվի։ Այսօր ծառան թքած ունի ագորայի էլ, վարչապետ հռչակված ժողովրդի էլ, պետական ինստիտուտների վրա էլ։

Այսօր ծառան իրեն պահում է տիրոջ նման, ու այդպես այնքան ժամանակ, մինչև «ծառան» չգիտակցի, որ «տերն» իրականում մի խեղկատակ էր, որ նախկինների սխալների պատճառով պատահմամբ հայտնվել էր իշխանության ղեկին և քաջնազարությամբ էր զբաղված։

Այսօր տերն ու ծառան խառնվել են իրար։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը