«Փողը շատ վախկոտ արարած է և փախչում է ցանկացած աղմուկից»
Ներդրումների սպասումներից անհամբեր ենք դարձել: «Սպայկայի» հետ կատարվածի ֆինանսատնտեսական հետևանքները դեռ չվերլուծած, այսօր տեղեկատվություն տարածվեց «Առինջ մոլի» մասին:
Ֆինանսական ու տնտեսական հարցերը ուժային մեթոդներով լուծելու փորձերը չեմ կարծում, որ դրական հետևանք կունենան մեր տնտեսական կյանքում: Խոշոր տնտեսվարողների հանդեպ կիրառված կոշտ միջոցներից ո՛չ բիզնես միջավայրն է քաղաքակրթվում, ո՛չ էլ պետական բյուջեն է շահում:
«Փողը շատ վախկոտ արարած է և փախչում է ցանկացած աղմուկից», արտահայտությունը կգտնեք ֆինանսատնտեսագիտական ցանկացած դասագրքում: Բայց դա արդեն ներդրումներ հրապուրելուն հակառակ գործընթաց է և ուրիշ ու անհասկանալի թեմա:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից