Ժողովուրդ ջան, մի՛ զարմացեք, առավել ևս` մի՛ զայրացեք
Ժողովուրդ ջան, մի՛ զարմացեք, առավել եւս` մի՛ զայրացեք, որ ժողվարչապետն իրեն Սահմանադրությունից եւ օրենքներից բարձր է դասում։ Օրինակ, որոշում է` սահմանադրական այս կամ այն նորմը (դիցուք` նախագահի անձեռնմխելիության դրույթը) գործո՞ւմ է, թե՞ ոչ, անձի սեփականության իրավունքը պետք է հարգե՞լ, թե՞ ուժը կորցրած ճանաչել` անմեղության կանխավարկածը ձեռքի հետ փոխարինե՞լ մեղավորության կանխավարկածով, մարդկանց կուլակաթափ անե՞լ, թե՞ չէ։ Կամ` ուղղակի միջամտե՞լ արդարադատության իրականացմանը, դատախազությանը ցուցում տա՞լ՝ գործ հարուցել իր կամ ուրիշի ազգականի նկատմամբ, հեռու չգնանք` սեփական «բարձր» հովանավորության տակ վերցնե՞լ պաշտոնաթող նախագահին փակելու եւ ոչ մի դեպքում բաց չթողնելու հուզիչ «գործընթացը», հրապարակավ սպառնա՞լ անհնազանդ դատավորների՞ն, թե՞ մնալ օրենքի շրջանակներում...
Համաձայնեք` մաքսատան աշխատակցին գործից հանելը մանկական խաղ է այս ամենի համեմատ։ Ուղղակի պետք է հասկանանք, որ կառավարությունը եւ «ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը» երկու տարբեր բաներ են` օրենքները եւ Սահմանադրությունը «ժողովրդի վարչապետի» համար չեն, ու հանգիստ նստենք (նոր խմբագրությամբ` ձգված կանգնենք) տեղներս, մինչեւ մի բան կմտածենք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից