Քաղաքական

09.04.2019 18:57

Տրանսգենդերի ելույթը պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի», այլ ԲՀԿ-ի դեմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Տրանսգենդերի ելույթը պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի», այլ ԲՀԿ-ի դեմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Այո՛, դա պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայլի»:

«Այսօր ես ասում եմ, որ մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները, այդ «ռիչակներն ունի», որ հանձնարարի, երկու ժամում կբացահայտեն, և մենք շատ շնորհակալ կլինենք, և ժողովուրդն էլ ազնիվ կիմանա, թե այդ պրովոկատորներն ովքեր են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ելույթ էր ունեցել տրանսգենդեր: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ օրակարգից դուրս է ելույթ ունեցել և նշել էր, որ նախապես կազմակերպված է եղել նրանց ելույթը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, այս թեմային անդրադառնալով, ասել էր, որ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել է ելույթների ցուցակը:

«Երբ իմացա, որ այդպիսի բան է եղել, մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, և նա ընդհանրապես համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրը պրովոկացիա կազմակերպելն ու թիրախները «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»,-նշել էր նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։