Քաղաքական

09.04.2019 18:20

ՊԵԿ-ը հակաահաբեկչական գործողություն իրականացնող թրիլերի մոտիվներով գործողություն է իրականացնում. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՊԵԿ-ը հակաահաբեկչական գործողություն իրականացնող թրիլերի մոտիվներով գործողություն է իրականացնում. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն այսօր առավոտվանից սգործողություններ է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Պատճառը քաղաքացիներից մեկի ահազանգն է, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ քաղաքացիները վճարում են այնքան գումար, որքան սահմանված է պայմանագրով։

«Երեք տարի շարունակ տաղավարները անվճար են տրամադրվել պարոն Ծառուկյանի կողմից, և միայն վերջերս կնքվել են պայմանագրեր՝ համաձայն որոնց տաղավարի մեկ քառակուսի մետրը 800 դրամ է. ամեն բան կատարվում է համապատասխան պայմանագրի»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։

Տոնոյանը խիստ տարակուսելի համարեց, որ մի քանի տասնյակ ՊԵԿ աշխատակիցներ բաճկոններով, համապատասխան հանդերձանքով զինված, ինչ-որ հակաահաբեկչական գործողություն իրականացնող դեմքերով, տոնավաճառի բնականոն աշխատանքը խաթարում են։

«Բացի նրանից, որ տոնավաճառի աշխատանքն է կանգ առել, աշխատողներն էլ մարդկայնորեն և բարոյապես պառալիզացված են, որովհետև օրը ցերեկով հակաահաբեկչական գործողություն իրականացնող թրիլերի մոտիվներով ՊԵԿ-ը գործողություն է իրականացնում»,-նշեց Տոնոյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք այս ամենում քաղաքական ենթատեքստ կա, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Չէի շտապի այս պահին գնահատակն հնչեցնել, քանի որ ինքս ներկա չեմ եղել, այլ փոխանցված տեղեկատվության համաձայն եմ այս ամենն ասում, բայց հուսով եմ, որ իրենց գործառույթունները իրենք օրենքի տառին համապատասխան են իրականացնում»։

«Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց նաև ՊԵԿ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ իրականացվող գործողությունների վերաբերյալ, սակայն հայտնեցին, որ մանրամասների մասին տեղյակ կպահեն ավելի ուշ, հիմա միայն կարող են ասել, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։