Կարծիք

09.04.2019 11:15


Փոքր մարդու մեծ հավակնությունները

Փոքր մարդու մեծ հավակնությունները

Չկայացած, ստրուկի հոգեբանությամբ ու բարդույթներից խեղդված մարդը կարգավիճակի փոփոխությունից հետո պատուհաս է դառնում բոլորի համար։

Փոքր մարդուն մեծ դեր տալը վտանգավոր է։ Նա իր նախկին «ես»–ից ձերբազատվելու համար կսկսի Քաջ Նազարի պես «Գյադե՛ք, էս կողմ անցեք, կամ գյադե՛ք, էն կողմ անցեք» խաղալ, կամ էլ պահանջել, որպեսզի զգաստ կանգնեն, երբ ինքն է գալիս։

***

Բացատրական բառարան
--------------

Քաղաքական տրանսգենդեր–սեփական հայացքները, հայտարարությունները և մոտեցումները հակառակ «սեռի» դարձրած քաղաքական գործիչ։

Օրինակ՝ ԵԱՏՄ–ին դեմ լինել, հետո երկու ձեռքով կողմ։ Արագաչափերին դեմ լինել, հետո՝ կողմ։ Կարմիր գծերին դեմ լինել, հետո՝ կողմ։ Պուտինին անընդհատ հայհոյել, հետո՝ քծնել։ Ասել, որ քաղաքական վենդետտա չի լինելու, հետո միայն դա անել։ Ասել, որ չինովնիկների միջին ու ստորին օղակներին չեն դիպչելու, հետո հակառակն անել։ Ասել, որ կադրային հարցերում ԽԾԲ չի լինելու, հետո առաջնորդվել բացառապես ԽԾԲ–ով։

Սա քաղաքական սեռափոխություն է։ Քաղաքական տրանսգենդերիզմ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը