Ընտանիքիս հետ ակտիվ մասնակցել եմ ցույցերին, իսկ հիմա խոր հիասթափված եմ
Անկեղծ եմ եղել երեկ, այսօր ու վաղը... Ես ինձ խոսք էի տվել, որ պարտավոր եմ արտահայտվել` կիսվել իմ մտքերով... 1 տարի անց ուզում եմ վերլուծել նոր իշխանության աշխատանքը, քանի որ ես ու իմ ընտանիքն անձամբ ակտիվ մասնակցել ենք ցույցերին ու նաև խնդրելով մեր հետ բերել էինք Ազատության հրապարակ ընկերների, հարազատների ու բարեկամների, որոնցից շատերը, անկեղծ ասած, համախոհ ՉԵՆ եղել նորաթուխ լիդերների գաղափարախոսությանն ու թավշյա մոտեցմանը... Հիմա ՊԱՐՏԱՎՈՐ եմ պահանջատեր լինել ԻՄ ՔԱՅԼԻ համար... Այո՛, ես սպիտակ վերնաշապիկների հեղինակն եմ եղել, այո՛, ես ցանկացել եմ տեսնել նոր` մի ուրիշ Հայաստան...Ամենայն անկեղծությամբ ասեմ, որ հիմա խոր հիասթափված եմ...Ես երբեք չեմ պաշտպանել ո՛չ Նիկոլ Փաշինյանի շահերը, ո՛չ Սերժ Սարգսյանի շահերը և ոչ մեկի շահերը... Ես երբեք չեմ եղել քաղաքական կամակատար...Ես գնացելել եմ ժողովրդի հետ` հաշվի առնելով իրենց կարծիքն ու բողոքը նախկին իշխանության հանդեպ ու եղել եմ հայրենակիցներիս կողքին և կլինեմ միշտ....Անկեղծ ասեմ` ես վատ չեմ ապրել և՛ անցյալում, և՛ հիմա (փառք Աստծուն), բայց իմ շուրջն անընդհատ տեսել եմ չքավորություն, խեղճություն, հուսահատություն, ու դա ինձ խորին ցավ է պատճառել և ինչքանով որ կարողացել եմ, փորձել եմ ընդվզել այդ անարդարության դեմ` չառաջնորդվելով «Փորս կուշտ է, իսկ տեղս՝ տաք» կարգախոսով... Բայց հիմա պարտավոր եմ որպես ՀՀ քաղաքացի պահանջել ու ասել՝ ԻՆՉՈ՞Ւ... Էն ինչ հիմա կատարվում է 180 աստիճան հակառակ է մեր ազգային մտածողությանը ԻՆՉՈՒ՞... Հրապարակ են գալիս այնպիսի երևույթներ, որոնք սարսափելի վտանգ են կարող հասցնել հայի արժանապատվությանը` ԻՆՉՈ՞Ւ...Սորոս մորոս, ինչ–որ պարգևավճարներ, այլասերվածություններ, ժամանակին հնչեցված ու չկատարված խոստումներ ու անմտածված քաղաքական հայտարարություններ, որ, ըստ իս, մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրին ու անվտանգությանը, ԻՆՉՈ՞Ւ... Պատասխանեք, խնդրում եմ, պ-ն վարչապետ... Ես՝ որպես 3 զավակների պարկեշտ հայր, ով ուզում է ապրել ու արարել իր հայրենիքում և դաստիարակել երեխաներին հայեցի, և նաև, որպես հասարակ քաղաքացի, մտահոգված եմ մեր երկրի ներկայով ու ապագայով ... Եվ ուրեմն, պ-ն վարչապետ պնդել եմ ու կրկին պնդում եմ, որ Ձեր թիմը` «վերնախավը», տառապում է կատարյալ դիլետանտիզմով...Սա իմ համար սարսափելի է ու անսահման մտահոգիչ... Ո՛չ մի ռեալ քայլ ես չեմ տեսել այս 1 տարվա ընթացքում, ո՛չ մի բարեփոխում գրեթե չի ծառայել իր նպատակին...Խոստումներ, խոստումներ ու միայն խոստումներ և, ՑԱՎՈՔ, դեռ ՈՉԻՆՉ!!!... Հարգելինե՛րս, Ձեր ամենակարևոր խնդիրը միասնակամ դարձնելն է հային... Գրողի ծոցն ուղարկեք սև–սպիտակը...Մեր հասարակությունն, անկախ իր քաղաքական նախասիրություններից, Ձեր մերձավորներն են, հայ քաղաքացիները...Համախմբեք ողջ ազգը մի գաղափարի շուրջ (մենք պատերազմի մեջ ենք)...Եթե չեք կարող, ուրեմն արժանապատվորեն հրաժարվեք Ձեր բռնած ուղղուց, իսկ եթե ոչ ապա, ի մի եկեք ու գործեք բացառապես ի շահ մեր երկրի արժեքների ու գաղափարախոսության (կարծում եմ՝ կարիք չկա Ձեզ հիշեցնելու մեր արժեքների մասին)...Մենք ունենք մեր նիստն ու կացը, մեր ավանդույթներն ու ադաթները, մեր եկեղեցին ու հավատը... Դրա՛նք հաշվի առնելով՝ կարգ ու կանոն հաստատեք...Թքած և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, և՛ այլոց արժեքների վրա, քանի որ, իմ խորհին համոզմամբ, նրանք հաստատ` 100%-ով թքած ունեն մեր ազգային մտածողության ու արժեքների վրա... Սթափվե՛ք, միավորվե՛ք ու խելոք մարդկանցով էս երկիրը` մեր երկիրը շենացրե՛ք ու ծաղկացրե՛ք, ինչպես և խոստացել էիք, պ-ն վարչապետ... Ինչ որ հիմա կատարվում է, դա աբսուրդ է, դա սխալ է, դա տանում է դեպի պառակտում, քաոս և կործանում...Իսկ հետևանքները հաստատ կործանարար են լինելու... Սա սուբյեկտիվ կարծիք է, ու ես, ինչպես ցանկացած ոք, իրավունք ունեմ արտահայտվելու և կիսվելու իմ մտահոգություններով...Սա ի՛մ հայրենիքն է, ու ես հաստատ սրտացավ քաղաքացի եմ, ով մտածում է իր հայրենիքում մնալու, աշխատելու ու իր զավակների վաղվա օրվա մասին... Հ.Գ. Երբեք չեմ ուզեցել ու չեմ ուզում պաշտոն... Հորս արև...
Ընտանիքիս հետ ակտիվ մասնակցել եմ ցույցերին, իսկ հիմա խոր հիասթափված եմ
Անկեղծ եմ եղել երեկ, այսօր ու վաղը... Ես ինձ խոսք էի տվել, որ պարտավոր եմ արտահայտվել` կիսվել իմ մտքերով...
1 տարի անց ուզում եմ վերլուծել նոր իշխանության աշխատանքը, քանի որ ես ու իմ ընտանիքն անձամբ ակտիվ մասնակցել ենք ցույցերին ու նաև խնդրելով մեր հետ բերել էինք Ազատության հրապարակ ընկերների, հարազատների ու բարեկամների, որոնցից շատերը, անկեղծ ասած, համախոհ ՉԵՆ եղել նորաթուխ լիդերների գաղափարախոսությանն ու թավշյա մոտեցմանը... Հիմա ՊԱՐՏԱՎՈՐ եմ պահանջատեր լինել ԻՄ ՔԱՅԼԻ համար... Այո՛, ես սպիտակ վերնաշապիկների հեղինակն եմ եղել, այո՛, ես ցանկացել եմ տեսնել նոր` մի ուրիշ Հայաստան...Ամենայն անկեղծությամբ ասեմ, որ հիմա խոր հիասթափված եմ...Ես երբեք չեմ պաշտպանել ո՛չ Նիկոլ Փաշինյանի շահերը, ո՛չ Սերժ Սարգսյանի շահերը և ոչ մեկի շահերը... Ես երբեք չեմ եղել քաղաքական կամակատար...Ես գնացելել եմ ժողովրդի հետ` հաշվի առնելով իրենց կարծիքն ու բողոքը նախկին իշխանության հանդեպ ու եղել եմ հայրենակիցներիս կողքին և կլինեմ միշտ....Անկեղծ ասեմ` ես վատ չեմ ապրել և՛ անցյալում, և՛ հիմա (փառք Աստծուն), բայց իմ շուրջն անընդհատ տեսել եմ չքավորություն, խեղճություն, հուսահատություն, ու դա ինձ խորին ցավ է պատճառել և ինչքանով որ կարողացել եմ, փորձել եմ ընդվզել այդ անարդարության դեմ` չառաջնորդվելով «Փորս կուշտ է, իսկ տեղս՝ տաք» կարգախոսով...
Բայց հիմա պարտավոր եմ որպես ՀՀ քաղաքացի պահանջել ու ասել՝ ԻՆՉՈ՞Ւ...
Էն ինչ հիմա կատարվում է 180 աստիճան հակառակ է մեր ազգային մտածողությանը ԻՆՉՈՒ՞...
Հրապարակ են գալիս այնպիսի երևույթներ, որոնք սարսափելի վտանգ են կարող հասցնել հայի արժանապատվությանը` ԻՆՉՈ՞Ւ...Սորոս մորոս, ինչ–որ պարգևավճարներ, այլասերվածություններ, ժամանակին հնչեցված ու չկատարված խոստումներ ու անմտածված քաղաքական հայտարարություններ, որ, ըստ իս, մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրին ու անվտանգությանը, ԻՆՉՈ՞Ւ...
Պատասխանեք, խնդրում եմ, պ-ն վարչապետ...
Ես՝ որպես 3 զավակների պարկեշտ հայր, ով ուզում է ապրել ու արարել իր հայրենիքում և դաստիարակել երեխաներին հայեցի, և նաև, որպես հասարակ քաղաքացի, մտահոգված եմ մեր երկրի ներկայով ու ապագայով ...
Եվ ուրեմն, պ-ն վարչապետ պնդել եմ ու կրկին
պնդում եմ, որ Ձեր թիմը` «վերնախավը», տառապում է կատարյալ դիլետանտիզմով...Սա իմ համար սարսափելի է ու անսահման մտահոգիչ...
Ո՛չ մի ռեալ քայլ ես չեմ տեսել այս 1 տարվա ընթացքում, ո՛չ մի բարեփոխում գրեթե չի ծառայել իր նպատակին...Խոստումներ, խոստումներ ու միայն խոստումներ և, ՑԱՎՈՔ, դեռ ՈՉԻՆՉ!!!...
Հարգելինե՛րս, Ձեր ամենակարևոր խնդիրը միասնակամ դարձնելն է հային... Գրողի ծոցն ուղարկեք սև–սպիտակը...Մեր հասարակությունն, անկախ իր քաղաքական նախասիրություններից, Ձեր մերձավորներն են, հայ քաղաքացիները...Համախմբեք ողջ ազգը մի գաղափարի շուրջ (մենք պատերազմի մեջ ենք)...Եթե չեք կարող, ուրեմն արժանապատվորեն հրաժարվեք Ձեր բռնած ուղղուց, իսկ եթե ոչ ապա, ի մի եկեք ու գործեք բացառապես ի շահ մեր երկրի արժեքների ու գաղափարախոսության (կարծում եմ՝ կարիք չկա Ձեզ հիշեցնելու մեր արժեքների մասին)...Մենք ունենք մեր նիստն ու կացը, մեր ավանդույթներն ու ադաթները, մեր եկեղեցին ու հավատը...
Դրա՛նք հաշվի առնելով՝ կարգ ու կանոն հաստատեք...Թքած և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, և՛ այլոց արժեքների վրա, քանի որ, իմ խորհին համոզմամբ, նրանք հաստատ` 100%-ով թքած ունեն մեր ազգային մտածողության ու արժեքների վրա...
Սթափվե՛ք, միավորվե՛ք ու խելոք մարդկանցով էս երկիրը` մեր երկիրը շենացրե՛ք ու ծաղկացրե՛ք, ինչպես և խոստացել էիք, պ-ն վարչապետ...
Ինչ որ հիմա կատարվում է, դա աբսուրդ է, դա սխալ է, դա տանում է դեպի պառակտում, քաոս և կործանում...Իսկ հետևանքները հաստատ կործանարար են լինելու...
Սա սուբյեկտիվ կարծիք է, ու ես, ինչպես ցանկացած ոք, իրավունք ունեմ արտահայտվելու և կիսվելու իմ մտահոգություններով...Սա ի՛մ հայրենիքն է, ու ես հաստատ սրտացավ քաղաքացի եմ, ով մտածում է իր հայրենիքում մնալու, աշխատելու ու իր զավակների վաղվա օրվա մասին...
Հ.Գ. Երբեք չեմ ուզեցել ու չեմ ուզում պաշտոն... Հորս արև...
Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից