Քաղաքական

09.04.2019 10:40


ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արեւելք ընկած հատվածում։

ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայութան հաղոդմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաեւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Այս խորագրի վերջին նյութերը