Քաղաքական

08.04.2019 19:11

Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Բաքվի պատասխանը` Տոնոյանին

Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Բաքվի պատասխանը` Տոնոյանին

Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը պատրաստվում է խաղաղության: Բանակի խնդիրն է պատրաստ լինել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դյարգահլըն` մեկնաբանելով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի բանակին խաղաղության. հայտնում է Haqqin.az-ը:

Նրա խոսքով` բանակի գործառույթն է մշտապես լինել մարտական պատրաստության վիճակում, պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Ադրբեջանի ԶՈւ գերագույն հրամանատարը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ մեր բանակը կարող է մտածել խաղաղության մասին միայն ադրբեջանական հողերն «օկուպացումից» ազատագրելուց հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,-ասել է մամուլի խոսնակը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։