Չէ, ոնց գցում-բռնում եմ, էս թավշյահեղափոխական «ընտրանին» որոշել է չթողնել, որ հանգիստ նստենք տեղներս` գոնե մի օր չնեղվենք իրենց տարաշխարհիկ դրսեւորումներից ու ստիպված չլինեինք արձագանքել իրենց մտքի փայլատակումներին։
Չհասցրինք ուշքի գալ մեր «ոչ հպարտ» եւ նույնիսկ հպարտ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը «տռանսի» մեջ գցած «տրանսգենդերային» կրկեսից, հիմա էլ ժողվարչապետի տիկնոջ`Աննա Հակոբյանի՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցից ենք շվարել։ Չգիտենք՝ ինչ մտածել․ ինչպես հասկանալ բացասական էմոցիաների նոր ալիք բարձրացրած հայտարարությունը, թե իր հեղինակած «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որի շրջանակներում ժամանակին դիմել էր մայրական կաթի հետ զավակներին հայի նկատմամբ թշնամանք եւ ատելություն ներարկող ադրբեջանցի մայրերին եւ կոչ արել ըմբռնումով մոտենալ շփման գծում ու սահմանում չկրակելու հորդորներին, ոչ ավել, ոչ պակաս, ասել է. «Այդ նախաձեռնության նպատակը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց ուղղակի չզոհաբերելը`հանուն ոչնչի, որովհետեւ հակամարտության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ»։
Կարելի էր կարծել, թե դա ընդամենը վրիպակ է եղել` լեզվի սայթաքում, քանի որ դժվար է հավատալ, որ հայ կինը, առավել եւս` Արցախի հարցով գլխավոր բանակցող Նիկոլ Փաշինյանի կինը, Արցախյան հաղթանակը պահելու, Արցախի եւ Հայաստանի սահմանների անվտանգությունը պաշտպանելը «ոչինչ» է համարում։ Բայց արի ու տես, որ տիկին Աննան ինքն է վճռականորեն ցրում այդ հայտարարությունից հերթական անգամ ալեկոծված ՀՀ քաղաքացիների կասկածները`պարզաբանելով եւ վերահաստատելով իր «սկզբունքային դիրքորշումը»։ Այն է՝ «Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը։ Եթե չասենք, որ ընդհակառակը` հեռացրել են կարգավորումից»։
Իրողությունն այն է, որ «այդ զոհերը», անգամ եթե չեն մոտեցրել հարցի կարգավորումը, ապա առնվազն էապես փոխել էին միջազգային հանրության վերաբերմունքը խնդրի կարգավորման նկատմամբ (գոնե մինչեւ ապրիլյան հեղաշրջումն այդպես էր), հստակեցրել Մինսկի խմբի համանախագահների տեսլականը, որ առանց արցախահայության կամքի հետ հաշվի նստելու` Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, հակամարտությունը չի կարող լուծվել, եւ առաջին պլան մղել հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը։ Դա այն գինն էր, որ վճարել ենք Արցախը պահելու համար։
Եվ եթե հիմա Փաշինյանի ունեցած կամ չունեցած դիրքորոշման, այդ հարցում վարվող կամ ինքնահոսի մատնված անվերծանելի քաղաքականության, Ալիեւի հետ գաղտնի (առանց օտար աչքերի եւ ականջների) ձեռքբերված վերելակային եւ այլ պայմանավորվածությունների պատճառով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ Վիեննայի եւ Սանւտ-Պետերբուրգի համաձայնությունները դուրս են մնացել բանակցային օրակարգից, դրանից ամենեւին չի հետեւում, թե ապրիլյան պատերազմում, դրանից առաջ եւ հետո զոհված մեր ջահելները «ոչնչի համար» են արյուն թափել։ Ավելին չեմ ասում, չնայած` կարող էի....
«Տոն», որը միշտ մեզ հետ է
Չէ, ոնց գցում-բռնում եմ, էս թավշյահեղափոխական «ընտրանին» որոշել է չթողնել, որ հանգիստ նստենք տեղներս` գոնե մի օր չնեղվենք իրենց տարաշխարհիկ դրսեւորումներից ու ստիպված չլինեինք արձագանքել իրենց մտքի փայլատակումներին։
Չհասցրինք ուշքի գալ մեր «ոչ հպարտ» եւ նույնիսկ հպարտ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը «տռանսի» մեջ գցած «տրանսգենդերային» կրկեսից, հիմա էլ ժողվարչապետի տիկնոջ`Աննա Հակոբյանի՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցից ենք շվարել։ Չգիտենք՝ ինչ մտածել․ ինչպես հասկանալ բացասական էմոցիաների նոր ալիք բարձրացրած հայտարարությունը, թե իր հեղինակած «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որի շրջանակներում ժամանակին դիմել էր մայրական կաթի հետ զավակներին հայի նկատմամբ թշնամանք եւ ատելություն ներարկող ադրբեջանցի մայրերին եւ կոչ արել ըմբռնումով մոտենալ շփման գծում ու սահմանում չկրակելու հորդորներին, ոչ ավել, ոչ պակաս, ասել է. «Այդ նախաձեռնության նպատակը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց ուղղակի չզոհաբերելը`հանուն ոչնչի, որովհետեւ հակամարտության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ»։
Կարելի էր կարծել, թե դա ընդամենը վրիպակ է եղել` լեզվի սայթաքում, քանի որ դժվար է հավատալ, որ հայ կինը, առավել եւս` Արցախի հարցով գլխավոր բանակցող Նիկոլ Փաշինյանի կինը, Արցախյան հաղթանակը պահելու, Արցախի եւ Հայաստանի սահմանների անվտանգությունը պաշտպանելը «ոչինչ» է համարում։ Բայց արի ու տես, որ տիկին Աննան ինքն է վճռականորեն ցրում այդ հայտարարությունից հերթական անգամ ալեկոծված ՀՀ քաղաքացիների կասկածները`պարզաբանելով եւ վերահաստատելով իր «սկզբունքային դիրքորշումը»։ Այն է՝ «Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը։ Եթե չասենք, որ ընդհակառակը` հեռացրել են կարգավորումից»։
Իրողությունն այն է, որ «այդ զոհերը», անգամ եթե չեն մոտեցրել հարցի կարգավորումը, ապա առնվազն էապես փոխել էին միջազգային հանրության վերաբերմունքը խնդրի կարգավորման նկատմամբ (գոնե մինչեւ ապրիլյան հեղաշրջումն այդպես էր), հստակեցրել Մինսկի խմբի համանախագահների տեսլականը, որ առանց արցախահայության կամքի հետ հաշվի նստելու` Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, հակամարտությունը չի կարող լուծվել, եւ առաջին պլան մղել հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը։ Դա այն գինն էր, որ վճարել ենք Արցախը պահելու համար։
Եվ եթե հիմա Փաշինյանի ունեցած կամ չունեցած դիրքորոշման, այդ հարցում վարվող կամ ինքնահոսի մատնված անվերծանելի քաղաքականության, Ալիեւի հետ գաղտնի (առանց օտար աչքերի եւ ականջների) ձեռքբերված վերելակային եւ այլ պայմանավորվածությունների պատճառով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ Վիեննայի եւ Սանւտ-Պետերբուրգի համաձայնությունները դուրս են մնացել բանակցային օրակարգից, դրանից ամենեւին չի հետեւում, թե ապրիլյան պատերազմում, դրանից առաջ եւ հետո զոհված մեր ջահելները «ոչնչի համար» են արյուն թափել։
Ավելին չեմ ասում, չնայած` կարող էի....
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից