Աշխարհ

08.04.2019 16:50


Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը. գերմանական ռազմական օդանավերը ստիպված են եղել փոխել երթուղին

Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը. գերմանական ռազմական օդանավերը ստիպված են եղել փոխել երթուղին

Ներկայումս գերմանական բունդեսվերը չի կարողանում իր զինվորներին Աֆղանստան հասցնել սեփական օդանավերով: Ըստ SPIEGEL-ի՝ գերմանացի զինվորականները ստիպված են մինչեւ ապրիլի վերջը Աֆղանստան հասնել ամերիկյան C17 օդանավերով: Գերմանիան ստիպված կլինի հույսը դնել ամերիկյան C-17 օդանավերի վրա՝ իր զորքերը աֆղանական ճամբար փոխադրելով այլ երթուղով:

Որպես այլընտրանք՝ նախատեսվում է նաեւ զինվորականներին Աֆղանստան հասցնել սովորական չվերթներով:

Պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը՝ զորքերը Եվրոպայից Աֆղանստան հասցնելու համար:

Սովորաբար գերմանական ռազմական օդանավերը թռչում են Կենտրոնական Ասիայի վրայով մինչեւ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար ի Շարիֆ քաղաք:

Ադրբեջանի մերժումից հետո մարտի վերջին ստիպված են եղել չեղարկել չվերթը:

Գերմանիայի զինված ուժերում իրավիճակի մասին զեկույցում նշվում է, որ գերմանական A310 օդանավերով փոխադրումները պետք է դադարեցվեն մինչեւ ապրիլի վերջը՝ Ադրբեջանի հետ տարաձայնության պատճառով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը