Լրահոս

08.04.2019 15:15


Կոմիտասի պողոտայում 34–ամյա երիտասարդի են ծեծել. կասկածյալը Լեւոն Երանոսյանի որդին է

Կոմիտասի պողոտայում 34–ամյա երիտասարդի են ծեծել. կասկածյալը Լեւոն Երանոսյանի որդին է

Նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցոլ Երեւանի Կոմիտասի պողոտայում։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ապրիլի 7–ին՝ ժամը 22։05–ին, քաղաքացուց հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որ Կոմիտասի պողոտայի իրենց շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո իրեն ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված քաղաքացին 34–ամյա Գեորգի Ղարիբյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։

Քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկվել Լեւոն Երանոսյանի հրահանգով եւ այդ ամենին ականատես է եղել Երանոսյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։

Այս խորագրի վերջին նյութերը