Տեր–Պետրոսյանից մինչև Փաշինյան. ԵԿՄ–ն ունի նոր «սմատրյաշչի» (տեսանյութ)
Երկրապահների միությունը ստեղծվեց ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից։ Նպատակը քաղաքական էր՝ հանրային վստահության կորստի պայմաններում կիսառազմականացված հենարան, ընտրակեղծիքներ և այլն։
ԵԿՄ–ն ներքաղաքական կյանքում միշտ էլ օգտագործվել է օրվա իշխանության կողմից։ Ընդ որում՝ օգտագործվել է հաճույքով ու կանխիկ տարբերակով։
ԵԿՄ նախագահի պաշտոնում Մանվել Գրիգորյանին հիմա փոխարինել է Սասուն Միքայելյանը, ով ընդամենը ամիսներ առաջ վրդովվում էր, երբ պնդում էին, որ ինքը մտադրություն ունի ԵԿՄ նախագահ դառնալ։ Նա հավաստիացնում էր, որ նման մտադրություն չունի։ Պարզվեց՝ ունի, քանզի հեղափոխական ու թավշյաախորժակն ուտելիս է բացվում։
Իսկ ինչո՞վ է Սասունը պակաս Նիկոլից, ով ասում է մի բան ու անում ճիշտ հակառակը։ Սասունը հավաստիացնում էր, որ չի դառնա ԵԿՄ նախագահ, բայց դարձավ։ Նիկոլն էլ հազար ու մի բան է ասել ու ասում, բայց անում է ու անելու է ասածների հակառակը։ Եթե ժողովուրդը հանդուրժում է, ուրեմն հասնում է ժողովրդին, որին հետևողականորեն ամբոխի են վերածում՝ «հպարտ քաղաքացու» պիտակով։
Նկատենք, որ պատերազմի վետերաններին միավորող կառույցի ղեկավար դարձավ մեկը, ով «թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր է համարում, քան Արցախյան ազատամարտը։
Ինչ մնում է ԵԿՄ–ին, ապա այնտեղ բան չի փոխվել։ Իրենք միշտ հավատարիմ են մնացել օրվա իշխանությանը ծառայելու և ղեկավարության կողմից օգտագործվելու սկզբունքին։ Միայն 2 անգամ՝ 1999–ին ու 2008–ին մի փոքր խաղեր սկսեցին տալ ու անցնել «ժողովրդի» կողմը, բայց հետո արագ շտկվեցին ու անցան կանխիկ ծառայության։
Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը 2008–ին ինքնամոռաց վանկարկում էին Մանվել Գրիգորյանի անունը։ Նրանց հույսն այն էր, որ կիսառազմականացված ԵԿՄ–ն, այսինքն՝ «օրինական բանդան», կանցնի 1–ին նախագահի կողմը, բայց Մանվելը կանխիկ պաշտոնը նիսյայի հետ չուզեցավ փոխել։ Արդյունքում՝ 2008–ի բախումներն ընդդիմության կողմից ղեկավարվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հիմա Նիկոլն արդեն դարձել է «օրինական բանդայի» նոր «սմատրյաշչին»։Սասուն Միքայելյանը նոր Մանվել Գրիգորյանն է։ Ամեն ինչ նույնն է, միայն, ինչպես հայտնի անեկդոտում, «թղթաբանություն», այսինքն՝ ճառեր են ավելացել։
Տեր–Պետրոսյանից մինչև Փաշինյան. ԵԿՄ–ն ունի նոր «սմատրյաշչի» (տեսանյութ)
Երկրապահների միությունը ստեղծվեց ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից։ Նպատակը քաղաքական էր՝ հանրային վստահության կորստի պայմաններում կիսառազմականացված հենարան, ընտրակեղծիքներ և այլն։
ԵԿՄ–ն ներքաղաքական կյանքում միշտ էլ օգտագործվել է օրվա իշխանության կողմից։ Ընդ որում՝ օգտագործվել է հաճույքով ու կանխիկ տարբերակով։
ԵԿՄ նախագահի պաշտոնում Մանվել Գրիգորյանին հիմա փոխարինել է Սասուն Միքայելյանը, ով ընդամենը ամիսներ առաջ վրդովվում էր, երբ պնդում էին, որ ինքը մտադրություն ունի ԵԿՄ նախագահ դառնալ։ Նա հավաստիացնում էր, որ նման մտադրություն չունի։ Պարզվեց՝ ունի, քանզի հեղափոխական ու թավշյա ախորժակն ուտելիս է բացվում։
Իսկ ինչո՞վ է Սասունը պակաս Նիկոլից, ով ասում է մի բան ու անում ճիշտ հակառակը։ Սասունը հավաստիացնում էր, որ չի դառնա ԵԿՄ նախագահ, բայց դարձավ։ Նիկոլն էլ հազար ու մի բան է ասել ու ասում, բայց անում է ու անելու է ասածների հակառակը։ Եթե ժողովուրդը հանդուրժում է, ուրեմն հասնում է ժողովրդին, որին հետևողականորեն ամբոխի են վերածում՝ «հպարտ քաղաքացու» պիտակով։
Նկատենք, որ պատերազմի վետերաններին միավորող կառույցի ղեկավար դարձավ մեկը, ով «թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր է համարում, քան Արցախյան ազատամարտը։
Ինչ մնում է ԵԿՄ–ին, ապա այնտեղ բան չի փոխվել։ Իրենք միշտ հավատարիմ են մնացել օրվա իշխանությանը ծառայելու և ղեկավարության կողմից օգտագործվելու սկզբունքին։ Միայն 2 անգամ՝ 1999–ին ու 2008–ին մի փոքր խաղեր սկսեցին տալ ու անցնել «ժողովրդի» կողմը, բայց հետո արագ շտկվեցին ու անցան կանխիկ ծառայության։
Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը 2008–ին ինքնամոռաց վանկարկում էին Մանվել Գրիգորյանի անունը։ Նրանց հույսն այն էր, որ կիսառազմականացված ԵԿՄ–ն, այսինքն՝ «օրինական բանդան», կանցնի 1–ին նախագահի կողմը, բայց Մանվելը կանխիկ պաշտոնը նիսյայի հետ չուզեցավ փոխել։ Արդյունքում՝ 2008–ի բախումներն ընդդիմության կողմից ղեկավարվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հիմա Նիկոլն արդեն դարձել է «օրինական բանդայի» նոր «սմատրյաշչին»։ Սասուն Միքայելյանը նոր Մանվել Գրիգորյանն է։ Ամեն ինչ նույնն է, միայն, ինչպես հայտնի անեկդոտում, «թղթաբանություն», այսինքն՝ ճառեր են ավելացել։
7or.am