Վերջին օրերին Ադրբեջանի առաջին զույգի հայտարարություններին միացավ դրանց պաշտպանության նախարարը: Սկզբից տիիկինը՝ Մեհրիբանը խոսեց, հետո ամուսինը՝ «քաղցրացրեց», այսօր էլ դրանց պաշտպանության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ և հանձնարարական տվեց գեներալիտետին: Արցախից Դավիթ Բաբայանի խոսքում տագնապ զգացի: Չէ, դուխը տեղն էր, բայց տողատակում տագնապը ակնհայտ էր, կար:
Հայաստանում բռնոցի-պպզոցի-ասֆալտին-փռոցի են խաղում ու զբաղված են ինչ-որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք: Իրար վրա գրում ենք, իրար միս ենք ծամում, որսագողերի պես ֆեյքեր ենք փնտրում, թշնամու քթի տակ, մեր մեջ ենք թշնամուն փնտրում և այլն:
Մի քանի ժամից Ստեփանակերտի եկեղեցու օծումն է: Արցախի մայրաքաղաքը խնկաբույրով է լցվելու իսկ մեր «խաղաղասեր հարևանի» խոսքից վառոդի հոտ է փչում: Ամեն օր այդ հոտը ավելի ուժգին է փչում, մրրկահողմի պես պտտվում է օդում: Մեր վիճակը շատ նման է էն՝ Ավարայրի ճակատամարտից մեկ օր առաջ անեկդոտին: Չպատմեմ, գիտեք: Աստծո հույսին՝ ծնված, մեծացած ու ծերացող ազգ ենք:
Ծերության երկու տեսակ կա, իմաստուն և իմաստազուրկ՝ հիշողությունը կորցրած: Մենք էքստազի մեջ կորցրել ենք հիշողությունը, իսկ առանց հիշողության, զգոն չես լինի: Զգոնությունն ու հիշողությունը քույր ու եղբայր են:
Մեզ մոտ այնպիսի շիլաշփոթ է, որ չես հասցնում մի թեման մարսել, կենտրոնանալ, երկրորդ ու շատ դեպքերում, երրորդ, չորրորդ թեմաներն են խաղի մեջ գցում ու շեղում: Բոլոր դեպքերում, մինչ այստեղ հեղափոխական խրախճանք է, այնտեղ սրում են նիզակները, սրերը և լողացնում են փղերին:
Այստեղ ոմանք ապրիլի 2-ը ամոթի օր են համարում, այնտեղ՝ պարտված հերոսներին են մեծարում:
Եւ այս ֆոնին մեր նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, Հորդանանում, զրուցում է Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներից:
Մեր «խաղաղասեր հարևանի» խոսքից վառոդի հոտ է փչում

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից