Կարծիք

06.04.2019 15:03


Հետևություն․ անձը ԱԺ մտել է հատուկ թույլտվությամբ կամ առանց զննություն անցնելու

Հետևություն․ անձը ԱԺ մտել է հատուկ թույլտվությամբ կամ առանց զննություն անցնելու

Այս ամենի մեջ ինձ հետաքրքիր է մի քանի հարց։

Նախ ԱԺ մտնելու համար անհրաժեշտ է անցագիր, որը տրվում է բացառապես ԱԺ պատգամավորի ցուցումով, այսինքն անձը չի կարող ուղղակի առանց անցագրի մուտք գործել ԱԺ տարածք։

Անցագիր տրվելուց հետո անցնում էս անցակետով, որտեղ ստուգվում է պայուսակի պարունակությունը, եթե կա պայուսակ, ստուգվում է անձը՝ անձնագրի արկայությամբ, իսկ անցագիրը մնում է անցակետում, ինչպես նաև անձը ենթարկվում է զննության։

Հարց․ եթե տվյալ անձը ներկայացրել է անձնագիր, ինչպես է նույնականացվել անձը անձնագրի նկարի հետ, իսկ եթե նույնականացվել է, ապա ինչպես է ստացել անձնագիր, որտեղ առկա է նկարը և անուն, ազգանունը։

Այս ամենից հետևություն, որ անձը ԱԺ մտել է հատուկ թույլտվությամբ կամ առանց զննություն անցնելու։

Երբ կունենանք այս ամենի պատասխանը, դրանից հետո կարելի է մտածել նրա մասին, թե ինչ է խոսվում ԱԺ ամբիոնից։

Իսկ Naira Zohrabyan-ին հարգանքներս։

Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը