Բաց նամակ ՀՀ նոր կառավարությանը. էսպե՞ս եք խթանում փոքր ու միջին բիզնեսին
Անցյալ մարտ ամսին ԱՁ բացեցի: Չմանրամասնեմ, որ մի քանի ամիս ինձ քաշքշեցին հետագա քայլերի ուղղությունը ցույց տալու, դիմումաձևեր գրելու, օճառներիս փորձաքննության ու EAC լիցենզիայի համար, մինչև իրենց ծառայությունների համար մասնավոր վճարումներ արեցի… Դե դա նորմալ էր մինչհեղափոխական շրջանի համար: Ինչևէ…
Հեղափոխությունից հետո, ովքեր պիտի օճառներս սպառեին, փակեցին իրենց բիզնեսն ու հեռացան երկրից: Սպառողի ինքնուրույն անհաջող փնտրումներս ընթացքի մեջ էին: Վերջին մի քանի ամիսներին էլ անվերջ հիվանդ էի: Արդյունքում հարկայինից նամակ ստացա, որ ինձ տույժի են ենթարկում տարեկան վերջնահաշվարկն ուշացնելու համար: Հայաստանում գրեթե բոլոր ծառայությունները մի քանի SMS են ուղարկում, որ չմոռանաս վճարել: Մի՞թե դժվար է Հարկայինին կամ ՊԵԿ-ին գոնե մեկ հիշեցնող SMS ուղարկել, թե՞ սա էլ է հատուկ հաշվարկած:
Գնացի, բացատրեցի, որ գործարք չեմ արել և հաշվապահ չունենալու պատճառով մոռացել էի այդ կետի մասին: Ստուգեցին բանկային, ֆինանսական հաշիվներս, տեսան, որ պարտաճանաչ մարդ եմ և, որպես սկսնակի, ակտ չգրեցին: Շատ շնորհակալ եմ: Հաշվապահ հրավիրեցի, զրոյական վերջնահաշվարկն ուղարկեց, բայց երբ ուզեց տարեսկզբյան «ընտանեկան ձեռնարկատիրոջ» նոր դիմումը ներկայացնել, համակարգը չընդունեց, ավտոմատ գցել էր ԱԱՀ-ի դաշտ: Որպեսզի հասարակ մարդուն հասկանալի լինի, «ընտանեկանով» հարկվում ես տարեկան 5%, իսկ ԱԱՀ-ով՝ ամսական 20%: Ասացին՝ պիտի դիմես ՊԵԿ: Գնացի, բացատրական դիմում գրեցի, որպեսզի քննարկման դնեն: Ժամանակ անց կանչեցին նիստի, հարցեր տվեցին, դեռ մի բան էլ ծաղրեցին, թե իսկ ինչո՞ւ չեմ ուզում ԱԱՀ-ով աշխատել որ… Ասացին՝ պատասխանը նամակով կստանաք: Պատասխանը, հենվելով ՀՀ հարկային օրենսգրքի այսինչ ու այնինչ կետերի վրա, մերժումն էր: Իսկ դուք փորձեք մեր հարկային օրենքը կարդալ․ եթե ինչ-որ բան կհասկանաք, ես շատ կզարմանամ, չհաշված, որ ամբողջությամբ հաշվապահական տերմիններ են, հետն էլ՝ անհասկանալի, արհեստական հայերենով: Բողոքարկելու համար էլ պետք է երկու ամսվա ընթացքում դիմեմ ՀՀ դատարան: Եթե օրենքն այդ է, ի՞նչ, ծախսեր անեմ, դիմեմ, որ նորից, ըստ այդ օրենքի, մերժում ստանա՞մ:
Այդ օրը ՊԵԿ-ում հավաքված ԱՁ-ները, բոլորը միաձայն խոսում էին այն մասին, որ փոքր բիզնեսին մտցնել ԱԱՀ դաշտ համազոր է սպանության: Եվ, այո՛, 20% դու ես ավելացնում գնին, մի 30-50%-ը՝ վերավաճառողը։ Իհարկե, այդ գնով այլևս չես սպառի արտադրանքդ: Հետագա քայլերում կողմնորոշվելու համար զանգեցի ՊԵԿ-ի թեժ գիծ, ասացին՝ դե, եթե չեք ուզում դատարան դիմել, սա է օրենքը, փոխելու համար դիմեք ձեր Ազգային ժողով, ինքներդ եք նրանց ընտրել: Ա՛յ հենց այդպես:
Դե ինչ, ինձ մնում է սառեցնել կամ փակել ԱՁ-ս, դեռ չեմ կողմնորոշվել, բայց, սիրելիներս, վարորդին փոքրիկ խախտման համար վարորդական իրավունքից չեն զրկում: Սարսափելի հանցա՞նք էի գործել․ ընդամենը, մարդ եմ, մոռացել էի:
Սա միայն իմ բիզնես սկսելու ձախողված պատմությունը չէ: Նմանները բազմաթիվ են: Էսպե՞ս ենք խթանում փոքր ու միջին բիզնեսին: Խե՜ղճ երաժիշտներ, նկարիչներ և այլք, որոնք պիտի ԱՁ բացեն իրենց գործունեության համար: Այս անտրամաբանական օրենքներով դուք էլ պիտի անցնեք:
Հույս ունեմ՝ այս բաց նամակս պատկան մարմինները չեն անտեսի:
Երբ նախկիններն ինձ քաղաքական հայացքներիս համար դուրս շպրտեցին աշխատանքից, ուզեի-չուզեի, համակերպվեցի, բայց սրա հետ չեմ համակերպվելու: Բարձրաձայնելու եմ: Ես նոր Հայաստանի լիարժեք ու լիիրավ քաղաքացի եմ և չեմ ուզում ապրել չկարողանալու պատճառով լքել հայրենիքս:

Հեղափոխությունը շարունակվում է:
Սրբուհի Ստամբոլցյանի ֆեյսբուքյան էջից