Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել իմքայլական Մարիա Կարապետյանը
Այսօր աննախադեպ սկանդալային միջադեպ տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանում։ Երկրի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր ներկայացած մեկը։
Նրա ելույթին բավականին կոշտ արձագանքեց խորհրդարանական լսումների նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծեց, որ լսումների թեման նախապես հայտարարված է եղել, և չի կարելի օգտագործել ԱԺ ամբիոնը և խոսել օրակարգին չվերաբերող հարցից։
Ու թեև Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է, սակայն ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ իրականումայդ տրանսգենդերին որպես ՀԿ-ի նախագահ ելույթ ունենալու անվան տակ ԱԺ է հրավիրած եղել հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նշենք նաև, որ ըստ օդում կախված լուրերի՝ Մարիա Կարապետյանը նույնպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց շերտին է պատկանում։
Ի դեպ, այս լսումներից հետո Նաիրա Զոհրաբյանին անակնկալ է մատուցվել։ Այն ժամանակ, երբ նա դուրս է եկել խորհրդարանի շենքից, բոլորովին անծանոթ մի խումբ հայ տղամարդիկ ծաղկեփունջ են նվիրել Զոհրաբյանին՝ այդպիսով երախտագիտություն հայտնելով տրանսգենդերի ելույթին նրա կոշտ ու արդարացի արձագանքի համար։
Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել իմքայլական Մարիա Կարապետյանը
Այսօր աննախադեպ սկանդալային միջադեպ տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանում։ Երկրի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր ներկայացած մեկը։
Նրա ելույթին բավականին կոշտ արձագանքեց խորհրդարանական լսումների նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծեց, որ լսումների թեման նախապես հայտարարված է եղել, և չի կարելի օգտագործել ԱԺ ամբիոնը և խոսել օրակարգին չվերաբերող հարցից։
Ու թեև Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է, սակայն ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ իրականում այդ տրանսգենդերին որպես ՀԿ-ի նախագահ ելույթ ունենալու անվան տակ ԱԺ է հրավիրած եղել հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

7or.am