Քաղաքական

05.04.2019 20:37

«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականը արդեն իսկ կատարվել է, մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ֆեյսբուքյան այդ էջը «Դուխով Հայաստան բաց հաասարակությունն» է, որը շատ հայտնի է օգտատերերին եւ տարածում է ակնհայտ ապատեղեկատվություն:

«ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություններ անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ, իսկ եթե հանցակազմ չկա, անկախ նրանից «ֆեյք» է, թե՝ ոչ, ԱԱԾ-ն այդտեղ որեւէ գործ չունի անելու, որովհետեւ խոսքի ազատութունը ամենակարեւոր սկզբունքն է, դա չենք կարող որեւէ կերպ խախտել»,-ասաց նա:

Վանեցյանը նաեւ նշեց, որ հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։