Էդուարդ Մեսրոպյան. Ջուրը միայն Սևանը չէ, խնդիրները պետք է համակարգային լուծել
Ջինջ ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանիխոսքը«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում»թեմայով քննարկման ժամանակ
Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, այս ոլորտի հետ աշխատում եմ մոտ 19 տարի: Եվ ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ որպես իրավաբան, ոչ թե ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ: Ջրային ռեուրսների կառավարման խնդիրները ես դասակարգում եմ 4 ուղղությունների. 1-ինը՝ Սևանն է, 2-րդը՝ հէկ-երն են, 3-րդը՝ մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտման հարցերն են, որը միայն Սևանով չի սահմանափակվում, և 4-րդ՝ ստորերկրյա ու մակերևութային ջրերի օգտագործման խնդիրները, որոնք մեկ բառով կարելի է ասել՝ անխնա: Սրանք խնդիրներն են ըստ ուղղություների. սա կարող է ոչ լիարժեք լինի, կամ՝ մի քիչ այս կողմ կամ այն կողմ: Որպես այս ոլորտի գլոբալ խնդիրներ ես երեքն եմ տեսնում՝
Կառավարման մեխամիզմների խնդիրներ
Ակադեմիական, գիտական՝ այսօրվա մեր ունեցած ներուժի չօգտագործում
Օրենսդրական ակտերում կան լրջագույն խնդիրներ, չկարգավորված կամ թերի կարգավորված խնդիրներ:
Նախ կառավարման համար, կարծում եմ, պետք է ունենալ իրական, հիմնավորված ռեսուրսների հաշվառում՝ ինչ ունենք իրականում: Որպես վարչարարության խնդիր է օգտագործման իրավունքների տրամադրումը՝ և՛ սպառման, և՛ աղտոտման վերաբերյալ: Բայց օգտագործելու համար էլ, եթե չկա իրական պատկեր… Այդ նույն խնդիրը մենք ունենք կենդանական աշխարհի կառավարման՝ հաշվառման, մոնիթորինգի հետ կապված: Այսինքն՝ վերահսկողությանը խանգարող լրջագույն խնդիրներ ունենք: Կառավարումն ի՞նչ է, հաշվառում, օգտագործում, վերահսկողություն: Յուրաքանչյուր տեղ մենք օրենքների և մասնագիտական ռեսուրսների համակարգման, կառավարման լրջագույն խնդիր ունենք, ու կարծում եմ՝ պետք չի սևեռվել միայն Սևանի վրա: Այսօր պետք է նախ հասկանալ սխեման, ինչ խնդիրներ ունենք: Տեսեք՝ կոնկրետ բուսական տարածքների մաքրման մասին չենք խոսում, լուրջ խնդիր է՝ այնտեղ շինություններից, ամառանոցներից սկսած: Խնդիրները, կարծում եմ, թեկուզ Սևանի հետ կապված, պետք է համակարգային դիտարկել, ոչ թե լոկալ: Տեսեք, մենք խոսում ենք կեղտաջրերը մաքրելու մասին, բայց, Աստված չանի, կարող է վաղը ծանր մետաղներով ջրեր գան լցվեն Սևան: Ես էլ համոզված եմ՝ եթե մենք լուրջ մոտենանք այս հարցին, համակարգենք, համակարգված կարելի է քննարկել արդեն ըստ ուղղություների:
Էդուարդ Մեսրոպյան. Ջուրը միայն Սևանը չէ, խնդիրները պետք է համակարգային լուծել
Ջինջ ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ