Աշխարհ

05.04.2019 17:37


«Վրաստանը պետք է զբաղեցնի Բրիտանիայի տեղը ԵՄ-ում». Զուրաբիշվիլի

«Վրաստանը պետք է զբաղեցնի Բրիտանիայի տեղը ԵՄ-ում». Զուրաբիշվիլի

Վրաստանը պետք Է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ շարժվի իր ինտեգրացման հարցում, որը տանում Է Եվրամիությանն անդամակցելուն: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքը մեջբերել Է Bloomberg գործակալությունը:

«Մենք ստեղծված իրադրությանը նայում ենք դրանից առվելագույն օգուտ քաղելու մտադրությամբ»,- ասել Է պետության ղեկավարը: Զուրաբիշվիլիի կարծիքով տրամաբանությունն այն Է, որ այն երկրին, որը հետեւողականորեն շարժվում Է Եվրոպայի ուղղությամբ, չի կարելի վերաբերվել ավելի վատ, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում Է նրանից:

Նախագահը կարծում Է, որ Վրաստանը պետք Է օգտվի այն պահից, որը վրա կհասնի Brexit-ի դեպքում՝ Եվրամիության «դուռը հրելու» համար, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը